Շատ հարցեր կան, որոնց թերացումները տեսնում եմ, սակայն բարձրաձայնելու պահը չէ․ Փաշինյանի օգնական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
Բոլորը

Ես ծնողների կողքին կանգնած եմ, Կառավարության կողմից ինֆորմացիա փոխանցող չեմ, մասնակցում եմ ակցիային։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, որը ներկա էր անհետ կորած զինծառայողների հարազատների՝ Կառավարության շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիային:

Անդրադառնալով հարցին՝ կիսո՞ւմ է ակցիա իրականացնող անձանց կարծիքը, որ Կառավարությունը դանդաղում է իր գործողություններում, նա պատասխանեց, որ բոլոր ոլորտներում էլ թերացումներ կան:

«Բոլոր ոլորտներում թերացումներ կան: Մենք բոլորս պետք է այդ թերացումները գտնենք ու վերահսկենք: Ես պետք է պետական մակարդակի վրա լծակներ ունենամ, և այդ թերացումները աշխատենք վերացնել»,- ասաց Իսախանյանը:

Նրա կարծիքով՝ գերիների վերադարձի հարցում լրատվամիջոցները խանգարում են․ «Լրատվամիջոցները խանգարում են՝ որոնողական աշխատանքներին, գերիներին վերադարձնելու աշխատանքներին»,- ասաց Գագիկ Իսախանյանը՝ հավելելով․ «Շատ թերացումներ կան, բայց չպետք է բարձրաձայնել, քանի դեռ այդ հարցը չի լուծվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: