Բրիտանացի գիտնականները կանխատեսել են՝ կորոնավիրուսի որ շտամը կլինի դոմինանտ աշխարհում

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Քենթում հայտնաբերված կորոնավիրուսի շտամը աշխարհում կարող է դառնալ դոմինանտ։ Նման կանխատեսումներ են արել Միացյալ Թագավորության գենետիկ հսկողություն իրականացնող գիտնականները, գրում է BBC news-ը։

Պրոֆեսոր Շարոն Փիքոքը հայտնել է BBC-ին, որ վիրուսի նոր տարբերակը «տարածվել է երկրում, և ամենայն հավանականությամբ, կտարածվի նաև ողջ աշխարհում»։

Քենթում հայտնաբերված վիրուսի շտամն արդեն հայտնաբերվել է ավելի քան 50 երկրում: Այն առաջին անգամ հայտնաբերվել էր 2020 թվականի սեպտեմբերին Անգլիայի հարավ-արևելքում և հաջորդող ամիսների ընթացքում  արագ տարածվել, ինչի հետևանքով հունվարին Մեծ Բրիտանիայի տարածքում արգելափակման նոր կանոններ են մտցվել:

Covid-19 Genomics UK consortium-ի  տնօրեն, պրոֆեսոր Փիքոքը հայտարարել է, որ այս պահին մարդկությունը խոցելի է վիրուսի փոխանցելիության պատճառով։ «Երբ մենք հաղթահարենք վիրուսը կամ այն ինքն իրեն մուտացիայի ենթարկվի ու դառնա ոչ մահացու, մենք կկարողանանք դրա մասին չանհանգստանալ։ Սակայն, նայելով ապագային, ըստ իս, սա շուրջ 10 տարի կտևի», – ասել է Փիքոքը։

 

Տաթև Ֆռանգյան