Գերիների մասին հիշեցնելու կարիք չկա․ ոչ մի վայրկյան չենք մոռանում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով գերիների խնդրին, ասաց. «Շիրակի մարզում դժգոհության ալիք կա` միջպետական ճանապարհ է փակվել, և ծնողները ցանկություն ունեն հանդիպել ձեզ հետ` վստահ լինելու համար, որ գերիների վերադարձի գործընթացը լինելու է շարունակական»:

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորն են դժգոհ, այդ թվում՝ Կառավարությունը:

«Գերիների խնդրի մասին մեզ ու ինձ հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում: Այդ խնդրի հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա իրականացնելու անհրաժեշտություն չկա: Սա այն երևույթն է, որտեղ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում եղել են գործողություններ, որոնք կատարելիս մտածել են, թե դա օգնում է, բայց հակառակը՝ վնասել է գործընթացին:

Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի գործընկերները շատ ակտիվ ներգրավված են գործընթացում:

«Այո, մենք էլ գոհ չենք այն արդյունքներից, որն այս պահին ունենք, բայց սա չի նշանակում, թե մենք որևէ վայրկյան դադարեցնում ենք կամ պետք է դադարեցնենք այս ուղղությամբ աշխատանքը: Եվ ես համոզվել եմ, որ որքան քիչ լինի հրապարակայնությունն այս աշխատանքի նկատմամբ, այնքան լավ»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: