Վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքների չափը կմեծացվի․ Ալեն Սիմոնյանի առաջարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի՝ մինչև հազարապատիկի և մինչև երկուհազարապատիկի չափը բարձրացնելու մասով, անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ՝ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:

«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռի ավելի ստույգ տեղեկություն ստանալ: Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է՝ ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1․000 թիվը փոխարինել 5․000 թվով․ սա վերաբերում է վիրավորանքին: 8-րդ մասի 2-րդ կետում 2․000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը: Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»,- ասաց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: