Մենք ժողովրդի կառավարությունն ենք. Արման Բոշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վարչապետի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանական ընդդիմադիր մեր գործընկերները համաձայն չեն եղել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի հետ: Բացի այդ՝ մեր պատգամավորներից շատերը հանդիպումներ են ունեցել ընտրողների հետ, և շփումները մեծամասամբ հուշում են, որ հանրության լայն շրջանակներում արտահերթ ընտրությունների պահանջ չկա։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն էր պատճառը, որ «Իմ քայլը» որոշեց չգնալ արտահերթ ընտրությունների:

«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը երկու անգամ հրաժարական տա, Ազգային ժողովը օրենքի ուժով ցրվի, նոր ընտրություններ կազմակերպվեն: Բայց դա ինքնանպատակ չպետք է լինի: Դրա պահանջը նաև ընդդիմությունը պետք է ձևակերպի: Եվ ընդդիմությունը պետք է քննարկումների մեջ մտներ իշխանության հետ՝ այս ճանապարհային քարտեզը իրականացնելու համար: Որակյալ ընտրություններ կազմակերպելը ոչ միայն իշխանության անելիքն է, այլ նաև հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր ուժերի: Բոլորս պետք է մոտիվացված լինենք, բոլորս պետք է ջանք գործադրենք, որ ՀՀ-ում կազմակերպվեն այնպիսի ընտրություններ, որոնք կասկածի տակ չեն դրվի մեր ժողովրդի կողմից: Իշխանության կողմից այդ ամբողջ պրոցեսը մենակ առաջնորդելը, ես համարում եմ, այս փուլում տեղին չէ։ Դա պետք է լինի ընդհանուր ջանք, ընդհանուր գործողություն, որը կհանգեցնի այնպիսի ընտրությունների, որոնց արդյունքը կբավարարի ՀՀ քաղաքացիներին»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հեռացել է ժողովրդից, նրա անվտանգության աշխատակիցների թիվն ավելացել է, ժողովրդի կառավարության դուռ-լուսամուտը երկաթապատվել է, Բոշյանն արձագանքեց, որ այդ անվտանգային միջոցառումները կապ չունեն լեգիտիմության հետ․ «Մեր համոզմունքն է, որ մենք ժողովրդի կառավարությունն ենք և հաջորդ ընտրությունների ժամանակ պարտավորվածություն ունենք՝ ներկայացնել մեր արածի ու չարածի մասին և ակնկալել ժողովրդի օբյեկտիվ գնահատականը, որի հետ, ցանկացած արդյունքի դեպքում, մենք հաշտ ենք լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: