Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ, Արշակյանը բացատրել է՝ ինչու Բայրաքթար չունենք․ Լուրեր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ տեղի է ունեցել խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը:

—

ՀՀ-ն մեկ տարի է՝ գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է Էկոնոմիկայի նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է, որ եվրապարտատոմսերը թողարկվել են ամենացածր տոկոսադրույքով, ինչը նշանակում է, որ Ներդրողները հավատում են Հայաստանի քաղաքական ապագային

—

Պետք է հասկանանք՝ թուրքական «Բայրաքթարը» քանի տարում, ինչ ֆինանսավորմամբ է ստեղծվել, հրաշքի չսպասենք։ Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշել է, որ հայկական արտադրողները ներկայացրել են հետախուսական անօդաչուներ, որոնք կիրառվել են պատերազմի ժամանակ և դրական արձագանք են ստացել զինված ուժերից։

Խոսելով ԲՏԱ ոլորտից՝ նախարարը ասել է, որ ոլորտի մաքուր աշխատավարձը միջինում 580 հազարից բարձր է, և կոչ է արել, որ մարդիկ տեղափոխվեն այդ ոլորտ աշխատանքի

—

Երևանի ավագանու այսօրվա նիստում ներկայացված նախագծերից մեկով նախատեսվում է 2 մլրդ դրամ ուղղել մանկապարտեզների վերանորոգմանը։

Նույն նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը հրաժարվել է քարտուղարի իր պարտականություններից, նրան կփոխարինի ավագանու մեկ այլ անդամ՝ Արմեն Գալջյանը։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի պատգամավորության տարիներին նրա օգնականն էր խորհրդարանում, իսկ այժմ պատգամավոր Հայկ Գևորգյանի օգնականն է։