2 միլիարդ դրամ կհատկացվի մանկապարտեզների վերանորոգմանը. փոխքաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Նախագծում նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է ֆինանսական պայմանագիր, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին: «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում: Նրա խոսքով՝ դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երևանի ավագանու հավանությունը:

«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։