Մարտունու շրջանում ականազերծման աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները Մարտունիի շրջանում։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները 2020 թվականի նոյեմբերի 23-ից ՝ օպերացիայի անցկացման ողջ ընթացքում չպայթած զինամթերքից մաքրել են 1191,3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 շենք-շինություն, այդ թվում նաև 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել ու չեզոքացվել է շուրջ 24,2 հազար պայթյունավտանգ առարկա։

Տեղեկացվում է, որ ականազերծման ու բնակավայրերի ծայրամասերի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահների կողմից կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինվորականների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների ընթացքում և ապահովում են ցանկացած եղանակային պայմաններում տեղանքի մաքրման բարձր տեմպը։

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը տարհանվում ու ոչնչացվում են հատուկ կահավորված հրաձգարաններում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

 

Տաթև Ֆռանգյան