Ադրբեջանը՝ Թուրքիայի 82-րդ նահանգ․ ադրբեջանական ռազմաքաղաքական շրջանակներում տարաձայնություններ են առաջացել․ Greek City Times

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Չնայած Ադրբեջանը հաղթել է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, սակայն այս երկու երկրներն էլ փաստացիորեն կորցրել են իրենց անկախության մի մասը։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

«Ադրբեջանը հաղթել է պատերազմն ու ընդլայնել  իր տարածքը՝ գրավելով Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ, բայց այն պաշտպանում են ռուս խաղաղապահներն ու դեռևս ղեկավարվում հայերի կողմից։ Չնայած իր տարածքային ընդլայնմանը՝ Ադրբեջանը փաստացիորեն կորցրել է իր ինքնիշխանության մի մասը։ Պատերազմի ընթացում տեղեկություններ սկսեցին հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը գնալով ավելի շատ է հիասթափվում այն ավելացող վերահսկողությունից, որ Թուրքիան ունի իրենց զինուժի վրա։ Սակայն այս հաղորդումներն արագորեն անհետացան ու ժխտվեցին Ադրբեջանի կողմից՝ իբրև թե Հայաստանը փորձում է պառակտում մտցնել՝ կեղծ տեղեկություններ տարածելով։ Սակայն եթե սրանք իսկապես կեղծ լուրեր լինեին, ապա պառակտման ոչ մի վտանգ էլ չէր առաջանա, իսկ դա կնշանակեր, որ այդ տեղեկություններն ուշադրության արժանի չէին։ Իսկ քանի որ արժանացել են ուշադրության, կարելի է ենթադրել, որ այս ամենում, անկասկած, ճշմարտություն կա»,- ասվում է հոդվածում։

Ըստ հոդվածագրի՝ Ադրբեջանի զինված ուժերի հաջողությունների հիմքում երկու գործոն էր ընկած․ Հայաստանի քաղաքական և ռազմական անկարողությունն ու կամքի բացակայությունը, և Թուրքիայի կողմից ԱԹՍ-ների, հատուկ ուժերի, բարձրաստիճան զինվորականների տրամադրումն ու Սիրիայից ջիհադիստների ներգրավումը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբևէ իրապես հավատարիմ չի եղել պատերազմական ջանքերին, քանի որ հայկական ուժերն ամբողջությամբ չեն մոբիլիզացվել, «Իսկանդերը» հազվադեպ է օգտագործվել, հայկական օդուժը հիմնականում օդ չի բարձրացել, հայկական սփյուռքին և օտարերկրյա կամավորներին մերժել են մարտերին ներգրավել, իսկ տեղի հայկական զինուժը բավարար չափով չի համալրվել զինամթերքով, քարտեզներով և հաղորդակցման սարքերով, ինչպես նաև ռազմական հրամանատարներ չեն եղել նշանակված, սակայն, ինչպես Փաշինյանն է անվանել, սա, ենթադրաբար, գոյատևման պատերազմ էր»,- նշվում է հոդվածում:

Հեղինակն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արագ հաջողությունը հնարավոր չէր լինի՝ առանց Թուրքիայի զգալի աջակցության։ Սակայն անգամ այս դեպքում Ադրբեջանի հաջողությունները սահմանափակ են, քանի որ այն չհասավ իր հիմնական նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջական գրավմանը։

«Իսկ ավելի կարևոր է այն, որ Անկարայի հետքերն այս երկրում մասսայաբար ավելացան՝ ավելի շատ թուրքական զորքեր մտցվեցին Ադրբեջան, ավելի շատ ռազմաբազաներ անցան Թուրքիայի վերահսկողության տակ, իսկ Աղդամի շրջանում Ռուսաստանի հետ համատեղ դիտորդական կենտրոն ստեղծվեց։ Ինչպես արդեն ասվեց՝ պատերազմի ընթացքում շրջանառվող լուրերն այն մասին, որ ադրբեջանական ռազմական և քաղաքական շրջանակներում տարաձայնություններ են առաջացել այս երկրում Թուրքիայի գերիշխող դերակատարության պատճառով: Այս տեղեկություններն ավելի են ակտիվացել վերջին օրերին, քանի որ այժմ արդեն թուրքական զորքերը տեղակայվել են Ադրբեջանում: Ադրբեջանցի քաղաքական գործիչները և ռազմական առաջնորդները սկսում են անհանգստանալ երկրում Անկարայի՝ գնալով մեծացող ազդեցությունից, քննադատները մեկնաբանում են, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի 82-րդ նահանգը: Եվ չնայած Ադրբեջանն այժմ վերահսկում է նախկինում հայերի կողմից վերահսկվող տարածքների մեծ մասը, բայց չի կարող իրական վերահսկողություն իրականացնել այդ տարածքների վրա՝ առանց Թուրքիայի և Ռուսաստանի վերահսկողության»,- եզրափակում է հոդվածագիրը:

Տաթև Ֆռանգյան