Արցախի տարբեր համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ
Արցախի Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն պայթուցիկների և զինատեսակների վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում»,- ասված է գրառման մեջ:
Ծառայությունը հորդորում է պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: