Իրականացվել է հետազոտություն առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացման բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում «Մանկական զարգացման հիմնադրամն» իրականացրել է հետազոտություն՝ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով:

Հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բոլոր հարցադրումները վերաբերել են մարտ-մայիս ժամանակահատվածին։ Որակական տվյալներ ստանալու նպատակով հարցազրույցներ են անցկացվել ծնողների, տարրական դպրոցների աշակերտների, ուսուցիչների, հոգեբանների և դպրոցների տնօրենների հետ: Քանակական տվյալներ ստանալու նպատակով ՀՀ բոլոր մարզերում և Երևանում տարրական դպրոցների ուսուցիչների հետ անցկացվել է հարցում:

Համաձայն հետազոտության՝ 2020 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների տարրական դասարանների երեխաներն ավելի շատ են բախվել հեռավար ուսուցման տարբեր խոչընդոտների՝ հեռախոսի կամ համակարգչի բացակայություն, ինտերնետ կապի ցածր որակ կամ բացակայություն։

Հարցված ուսուցիչների 48 տոկոսը խոստովանել է, որ առցանց դասերի ընթացքում տեխնիկական դժվարությունների բախվելիս զգացել է անհանգստություն, իսկ 56 տոկոսն ունեցել է լարվածություն: Աշակերտներին կառավարելու կամ նրանց գիտելիքներն առցանց գնահատելու ժամանակ նույն զգացողությունն ունեցել է հարցվածների 30 տոկոսը։

Անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից՝ ծնողների մեծ մասը փորձել է հավասարակշռել աշխատող ծնող և ամուսին լինելու դերերը: Նրանք դժգոհել են ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտությունների պակասից:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավելագույն հարվածն են ստացել: Հարցված ծնողները հայտնել են, որ առցանց կրթության պայմաններում անհնար է եղել բավարարել իրենց երեխաների ուսման պահանջները: