Թբիլիսիում զինված անձինք փորձել են սուպերմարկետ թալանել

Լուրեր

01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
Բոլորը

Թբիլիսիի Չիտայ փողոցում զինված անձինք փորձել են սուպերմարկետ թալանել։ Այս մասին հայտնում է apsny.ge-ն։ Համաձայն առկա տեղեկության՝ երկու զինված անձինք ներխուժել են սուպերմարկետ, սակայն շուտով դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներն ու գողերը ձերբակալվել են։

«Պարեկային ոստիկանության վարչություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ երկու մարդ մտել է Չիտայ փողոցի վրա գտնվող «Սպար» սուպերմարկետ։ Նրանք զինված են եղել։Հաղորդագրությունը ստանալուն պես պարեկային թիմն անմիջապես ժամանել է դեպքի վայր։ Հետաքննություն է սկսվել 2 հոդվածներով՝ գողություն ու կրակային զենքի ապօրինի ձեռքբերում, պահում ու կրում հոդվածներով։ Դեպքի վայրում հետաքննչական գործողություններ են տարվում»,- հայտարարել է Թբիլիսիի պարեկային ոստիկանության ղեկավար Լաշա Ջոխաձեն։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին 21-ին Զուգդիդի քաղաքում դիմակով տղամարդը նռնակով և ինքնաձիգով ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղի շենք և պատանդ վերցրել ավելի քան 40 մարդու, որոնց թվում են եղել ֆինանսական հաստատության աշխատակիցներն ու հաճախորդները։ Այս դեպքից մոտ մեկ ամիս անց նմանատիպ մեկ այլ բանկային գողության դեպք էր գրանցվել նաև Թբիլիսիում։ Երկու դեպքում էլ գողերին հաջողվել էր դիմել փախուստի։

 

Տաթև Ֆռանգյան