ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Գայանե Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու ձեռքբերումների ուրախությունը կիսողը:

Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որեւէ շրջափուլում համագործակցել ենք:

Եվ ամենակարեւորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտները ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաեւ չարածի/չհասցրածի համար:

Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա եւ՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարեւոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբեւէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով»,- գրել է նա։