Մարուքյանն առաջարկել է հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ տեսակցությունները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը
 ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտ ամսից արտակարգ դրության իրավական ռեժիմի ուժով՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել և մինչ այժմ կիրառվում, այդ թվում՝ արգելվել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց տեսակցությունը։
Մեզ են դիմել ազատազրկված անձանց հարազատներ, ովքեր հայտնում են իրենց արդարացի դժգոհությունը վերը նշված արգելքի վերաբերյալ։ Ազատությունից զրկված անձիք արդեն մեկ տարի է, ինչ չեն տեսակցել իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Ակնհայտ է, որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։
Ըստ այդմ՝ առաջարկել եմ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։
Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։