Վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար պատերազմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Փետրվարի 1-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ լսումներ են անցկացվում «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:

«Պատերազմի ընթացքում բոլորը անընդհատ խոսում էին մեր «օդի բաց լինելու» մասին, ԱԺ-ում մենք՝ պատգամավորներով մտածում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ: Պատերազմը մեզ ստիպեց հասկանալ, որ ժամանակակից պատերազմները անվտանգության համակարգում առանց գիտության ներգրավման չեն լինում»,- նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նա նաև ընդգծեց, որ վաղվա պատերազմը, որը պարտադրված կարող է լինել, լինելու է հեռահար պատերազմ: «Շատ կարևոր է, որ մեր մտորումները լինեն հստակ: Արդյոք մենք 2016-ի պատերազմից դասեր քաղե՞լ էինք, չէ՞ որ այդ պատերազմում էլ անօդաչու թռչող սարքերը հակառակորդին տվեցին առավելություն: Այս լսումներից հետո բանակի հետ աշխատելու ծրագիր ունե՞նք: Վաղվա պատերազմը կարող է լինել հեռահար կառավարվող. մենք պետք է մի քայլ առաջ լինենք, բայց ոգեղեն զինվորով, ոչ թե անտարբեր հրամկազմով: Այս պատերազմը մեզ ասաց՝ շրջվեք դեպի գիտություն»,-նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: