Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ՀՀ-ում է

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Ազատ հայրենիք – ՔՄԴ»  խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանի, Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է  ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և  տեղում հանդիպել Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարների հետ:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծմանը միտված հնարավոր ուղիներն ու հետագա անելիքները:

Հանդիպման ավարտին ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման  29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները»,- ասված է ԱՀ-ի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում: