Իմ հետևում կանգնած, ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա. Արտակ Թովմասյան

Լուրեր

17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը քաղաքականությամբ որոշել է զբաղվել՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը բերել է տագնապալի իրավիճակի։ Այս մասին նա տեղեկացրեց այսօր լրագրողների հետ զրույցում։

Նա ընդգծեց, որ իր հետևում կանգնած, իրեն ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա, ընդհակառակը՝ մեծ մասը զարմանում ու հարց են իրեն տալիս, թե դա ինչու է իրեն պետք: «Գիտակից մարդը, որ հասկանում է երկրի, տնտեսության վիճակը, առնվազն պետք է հասկանա, որ մարդ պետք է կամիկաձե լինի, որ դրան գնա։ Ոչ մի հայրենասեր մարդ դրան չէր գնա, որովհետև ավելի խորը ուսումնասիրելուց հետո գոնե միջին մակարդակի տնտեսագետները կասեն, թե ինչ վիճակ է և ինչ կարող է սպասվել մեր երկրին։ Մեր ներկա իշխանությունների հրաժարականը ձգձգելու դեպքում ամեն օր է՛լ ավելի անելանելի վիճակի մեջ կարող է հայտնվել մեր երկիրը»,- նշեց Արտակ Թովմասյանը։

Հարցին, թե ովքեր են ընդգրկված լինելու նրա քաղաքական թիմում, Թովմասյանը նշեց, որ ակտիվ բանակցությունների մեջ են թե՛ սփյուռքի, թե՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ․ «Ունենում ենք հազարավոր նամակներ և առաջարկություններ, ովքեր իրենց մասնակցության ցանկությունն են հայտնում։ Մենք ակտիվ փուլում ենք, քննարկում ենք, հանդիպումներ ենք անցկացնում։ Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսխալվենք մեր թիմակիցների հարցում։ Իհարկե, դա երեք կամ հինգ օրվա աշխատանք չէ։ Կքննարկենք և կասենք՝ ովքեր են լինելու մեր թիմում»,- նշեց նա։

Արտակ Թովմասյանը նշեց, որ իշխանափոխությունը պատկերացնում է միայն օրենքի սահմաններում․ «Ինչպես վարչապետը ժամանակին ասաց, որ ես եկել եմ ոչ թե կառչելու իմ աթոռից, այլ երբ չկարողանամ մի բան անել, թողնելու եմ գնամ։ Հիմա տեսնում ենք հակառակը։ Իմ կարծիքով՝ պետք է պառլամենտի որոշ անդամների գիտակցությունը այնքան բավարարի, որ նրանք չկառչեն իրենց աթոռներից, այլ ազգի համար ամենակարևոր ժամանակահատվածում ճիշտ քայլի դիմեն և հրաժարական տանլով կազմակերպեն թափանցիկ, անկախ ընտրություններ, հնարավորություն տալով ժամանակավոր կառավարության կառավարման»,- նշեց Թովմասյանը։

Վերջինս նշեց նաև, որ երբեք վարչապետի պաշտոնը, կամ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ չի ունեցել, և հիմա էլ չունի, սակայն եթե դրա կարիքը լինի, պահանջը լինի, կմասնակցեն ընտրություններին և կունենան վարչապետի իրենց թեկնածուն։