Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Լուրեր

08.05.2024 | 16:03
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
08.05.2024 | 15:51
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
08.05.2024 | 15:39
Պեսկովը Փաշինյան-Պուտին հանդիպումը «սպասված է» անվանել, Ալիևի ներկայացուցիչը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ ԼՈՒՐԵՐ
08.05.2024 | 15:34
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար
08.05.2024 | 15:22
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի եվրոպական կուսակցությունների, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ռուսական ֆինանսավորման արգելք․ EUobserver
08.05.2024 | 15:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը նշվել է նացիզմի դեմ տարած հաղթանակը և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը
08.05.2024 | 14:57
Պուտինը Հայաստանի և ԽՍՀՄ նախկին մյուս երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ
08.05.2024 | 14:55
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է քաղհասարակության ձերբակալված ներկայացուցիչների ընտանիքներին և նրանց ազատ արձակելու կոչ արել
08.05.2024 | 14:47
Զախարովան Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգից մանրամասներ է հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:40
Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը
08.05.2024 | 14:32
ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին
08.05.2024 | 14:23
Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների դադարեցման մասին
08.05.2024 | 14:17
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:12
Կառավարությունը բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ կսահմանի
08.05.2024 | 14:03
Պեսկովը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:

Առաջին նիստը կկայանա ս.թ. փետրվարի 5-ին, հետագա նիստերը` երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին` նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար:

Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):

Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:

Գործընթացի բոլոր մասնակիցներից պահանջվում է պահպանել հակահամաճարակային կանոնները: