Պատրաստվո՞ւմ եք ճնշում գործադրել դատավորների վրա․ ի՞նչ գործիքակազմ ունեք․ Հայրապետյանը՝ Ջհանգիրյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պատրաստվո՞ւմ եք ճնշում գործադրել դատավորների վրա․ ի՞նչ գործիքակազմ ունեք»,- այս հարցը ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԺ-ի մոտ ցույց անող քաղաքացիներից մեկն ասել է, թե Ջհանգիրյանը գնում է ԲԴԽ՝ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու:

«Իմ լիազորությունները հավասար են ԲԴԽ մնացած անդամների լիազորություններին: Այդ լիազորությունների մեջ կա՞ գրած, որ ես պիտի ճնշում գործադրեմ: Չկա:

Օրինակ՝ ասում են, որ ես գնում եմ այնտեղ՝ նախագահի պաշտոնի. ժողովուրդ ջան, նախագահը պաշտոնավարում է, դրա համար ինքը մեկ տարի եւ ավելի ժամանակ ունի: Ո՞նց եմ գնում: Էս ամբիոնից հայտարարեմ՝ ես նախագահ եմ, թուրն առնեմ գնամ այնտե՞ղ: Այդ խոսակցությունները, ինձ թվում է, խիստ կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- պատասխանեց Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ եթե իրավաբան-գիտնական անդամների նախագահության հարց լինի, ու առաջարկ ստանա, շոյված կզգա, չի հրաժարվի:

Իսկ մինչ այդ, ինչպես վստահեցրեց Ջհանգիրյանը, չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը թրով-սրով գրավելու, պաշարելու:

Հարցին՝ այդ դեպքում որոշ շրջանակներ ինչո՞ւ են վախենում իր՝ ԲԴԽ անդամ դառնալուց, Ջհանգիրյանը պատասխանեց. «Որպեսզի դա ասեմ, պիտի հետ գնանք առնվազն 1999 թվականի հոկտեմբեր: Ավելին չբարձրաձայնեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում: