Ո՞ւր էին չքվել ռուս խաղաղապահները, ինչո՞ւ Խծաբերդում գերի վերցրին․ պայմանավորվե՞լ էին՝ գերի վերցրեք, հետո կգանք․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի հետ

-Հունվարի 11-ին Փաշինյանը չկարողացավ հասնել գերիների վերադարձին։ Ըստ ընդդիմության՝ սա ապացուցեց իրենց թեզը, որ նա, որպես պարտված ղեկավար, ունակ չէ բանակցել հօգուտ Հայաստանի, և եթե իրենք լինեին իշխանության ղեկին, գերիները կվերադարձվեին։ Ձեր տեսակետը այս հարցի շուրջ, խնդրեմ։

-Թեզը կեղծ է։ Ձևական տրամաբանության մեջ կանոն կա՝ եթե դուք դատողության նախադրյալները կեղծ եք վերցնում, ճշմարտանման, բայց ոչ ճշմարիտ, հետևությունները շատ տրամաբանական են, բայց արդյունքն էլի կեղծ է։ Ես մեր քաղաքացուն ուզում եմ ասել ամենացավալի հարցի մասին իմ կարծիքը․ այդ հարցը՝ գերիներին բերելը, Հայաստանի Հանրապետության իշխանության ուժի հարցը չի։ Եթե բերելու հնարավորություն կար, ուրեմն՝ մեր բանակը հիմա Բաքու պիտի մտներ և բանտերից բերեր։ Մեր բանակն այդ հարցը հիմա չի կարող լուծել։ Ուրեմն՝ հիմա ի՞նչն է հարցը, խորքը ո՞րն է։ Պարզ է, որ այստեղ համաձայնության հիմնական մոդերատորը Պուտինն է՝ «պուտինյան Ռուսաստանը», և այս փաստն ինքը չի լուծում։ Ինչո՞ւ է կպել՝ ուրիշ հարցեր է կարգավորում, այս հարցն ինչո՞ւ չի կարգավորում, չե՞ք մտածել։

-Գերիների վերադարձի հարցը Ռուսաստանը կարող է կարգավորել, բայց չի՞ լուծում։

-Իհարկե, եթե Դուք մտածում եք՝ նա մատը շարժի, Ալիևը չի՞ անի։

-Ի՞նչ լծակներ ունի Ռուսաստանն Ալիևի վրա։

-Ռուսաստանն ի՞նչ լծակ չունի։ Վերջին հաշվով՝ Ալիևը ԿԳԲ-ի գեներալի տղան չի՞, ծառայության մեջ է ռուսական։ Եթե ուզի Ռուսաստանը, հարցն էսօր էլ կլուծի։ Ի՞նչն է հարցը, որովհետև Հայաստանում, հավանաբար, ինչ-որ մեկին ձեռնտու է տևական ապակայունություն, և ահա մեր բարեկամները տևական ապակայունություն են մտցնում, այնպես, ինչպես իրենք գլխի ընկան, որ Հայաստանին պիտի օգնեն պատերազմի 44-րդ օրը, ոչ թե դրանից առաջ, որովհետև Արցախը Հայաստանի մաս չէր։ Բայց այն ժամանակ, երբ ռուսական բանակը մտավ Հարավային Օսիա, չհարցրեցին՝ ինչ տարածք են մտնում և ինչու։ Ուրեմն՝ երկակի, քառակի, տասնակի բաներ կան։

-Այստեղ մեկ նշում Դուք ասացիք՝ ռուսները 44-րդ օրն աջակցեցին, բայց Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել պատերազմի ընթացքում աջակցելու համար և, կարծես թե, խոսքն ամենևին էլ ավարտին օգնելու մասին չէր։

-Նիկոլ Փաշինյանն այդպես կարող է ասել՝ իշխանություն է, կարող է չասել։ Պարզ է նաև, որ ես թավիշի հետ համաձայն չեմ, միշտ ասել եմ։ Հիմա պիտի ասեք՝ ինչու և այլն։ Հիմա տեսեք՝ ինչն է հարցը․ հայ ժողովրդի դեմ երեք ուժ ներդաշնակ աշխատում են, պայմանավորվել են, թե՝ չէ, չգիտեմ։ Պուտինը ջանքեր չի թափում։ Ձեզ համար տարօրինակ չէ՞՝ ինչու Խծաբերդում մեր քաղաքացիներն ընկան, բա խաղաղապահներն ո՞ւր էին չքվել, թե՞ պայմանավորվել էին՝ գերի վերցրեք, հետո կգանք, որպեսզի Հայաստանի վրա ճնշումը մնա, որ Վազգեն Մանուկյանը գոյության իրավունք ունենա՝ ինչո՞ւ չեք բերում։ Ես ասում եմ՝ Վազգեն Մանուկյա՛ն, դու բեր, մենք քեզ կընտրենք, ես էլ կհրաժարվեմ կառավարությանը, վարչապետին պաշտպանել, թող 17+1+2-ը բերեն, մենք ձեզ հետ միասին կպաշտպանենք, թող ընկեր Պուտինն իրենց նվեր տա։

-Ըստ ընդդիմության՝ այդ գործն անելու համար իրենց իշխանական լծակներ են պետք։

-Իշխանական լծակ պետք չի։ Ռուսաստանն այնքան լծակ ունի, Ռուսաստանն է հայտարարության հեղինակը և այդ ամեն ինչի տերը։ Մոսկվան բեմականացնում է մի բան, որ, իբր, դրա տերը չի, այնպես, ինչպես ասացի՝ 10-րդ օրը խոսեց պատերազմի մասին։ Երեք ուժ կա՝ այնտեղ՝ Բաքու, այստեղ՝ 17 ուժ․․․ Այս բոլորը կպել են կառավարությանը՝ ինչո՞ւ չես բերում՝ իմանալով, որ դա մեր ուժի բանը չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան