ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից: ՀՀ կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ ասվում է.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: