17 ուժերի ղեկավարած հանրային դժգոհության ալիքը մարում է․ չտրվեց հստակ ճանապարհ օրակարգին հասնելու. Հովհաննես Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հովհաննես Մանուկյանի հետ

-Պատերազմից հետո լարվածություն նկատվեց գործադիր և դատական իշխանությունների միջև։ Ընդդիմադիրներին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունները դատարանները մերժեցին։ ԲԴԽ նախագահը դատավորներին կոչ արեց զերծ մնալ քաղաքական ճնշումներից, հետո խոստովանեց, որ Վանեցյանն իր ընկերն է։ Արդարադատության նախարարին զարմացրեց, որ զինված հեղաշրջում անելու կոչ անողին չի կալանավորում դատարանը և այլն։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում այդ դաշտում։

-Կարծում եմ՝ շատ առողջ պրոցես է, որովհետև եթե մենք ունենայինք իրավիճակ, երբ գործադիր իշխանությունը երանություն կապրեր դատարանների բոլոր որոշումներից, նշանակում է՝ կարելի է այդ իշխանությունը փակել և գնալ տուն։ Որևէ երկրում, նույնիսկ ժողովրդավարական հզոր ավանդույթներ ունեցող երկրներում, իշխանությունը երազում է դատական իշխանության նկատմամբ ազդեցության լծակներ ունենալ և այնպիսի գործիքակազմ, որն իրեն հնարավորություն կտա հաճո որոշումներ ունենալ դատարանների կողմից։ Բայց, ցավոք կամ բարեբախտաբար, կան որոշակի սկզբունքներ Սահմանադրությամբ ամրագրված, մասնավորապես՝ իշխանությունների բաժանման տեսությունից բխող, որոնք հնարավորություն չեն տալիս գործադիր իշխանությանը չկշռադատված ներգործության հնարավորություն ունենալ դատարանների նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում, կարծես թե դատական իշխանության կայացման ճանապարհին բարդագույն, բայց կարևոր և անհրաժեշտ քայլեր են։

-Իշխող «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանին։ Ի՞նչ թեկնածու է նա՝ ըստ Ձեզ։ 

-Ես չէի ցանկանա անձի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, տեսնենք՝ ինչպես կլինի։ Մի բան ընդամենը կարելի է ասել, որ փաստացի այս առաջադրումով գործող քաղաքական մեծամասնությունը, ըստ էության, վերջակետ է դնում հներ և նորեր, նախկիններ և ներկաներ հանրային դիսկուրսին, որովհետև ավելի նախկին երևի թե հնարավոր չէ պատկերացնել։

-Տեսակետ են հայտնում, որ Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ-ում հակակշռելու է Ռուբեն Վարդազարյանին, որին իշխանության ընդդիմախոս են համարում, իսկ Գագիկ Ջհանգիրյանը՝ իբրև պաշտպան։ Դուք այդ տեսակետը կիսո՞ւմ եք։

-Ես կարծում եմ՝ այս համակարգում ինչ համակրանքներ և հակակրանքներ ունենա, նա առաջին հերթին քաղաքական որոշակի զսպվածության շապկի մեջ է մտնելու, երբ դառնա ԲԴԽ անդամ։ Երկրորդ՝ նրանք մասնագիտական գործունեություն են իրականացնելու, որի ժամանակ այդ քաղաքական համակրանքները և հակակրանքները պետք է զսպեն և պետք է օրենքի վրա իրենց որոշումները կայացնեն ու եզրակացությունները ձևավորեն, հակառակ պարագայում այլ խնդիրներ առաջ կգան։

-Այս իշխանությունը քննադատվում է դատական համակարգում արմատական փոփոխությունների չգնալու մեջ։ Դատարաններ շրջափակվեցին, Փաշինյանը վեթինգ անցկացնելու գաղափարը հայտարարեց, բայց դրան ի վերջո չգնաց իշխանությունը։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Արմատական ասելով, եթե մենք դատաիրավական բարեփոխումների դաշտում պիտի խոսենք հայտնի երգի՝ «Այս հին աշխարհը կփոխենք մենք մինչև հիմքերը և հետո», ապա շատ լավ է, որ գործադիր իշխանությունը չգնաց այդ ճանապարհով։ Եթե տակնուվրա, հիմնահատակ անելն է դատական համակարգը բարեփոխելը, ապա բերել նոր սկզբունքներով և վստահելի մարդկանց նշանակել դատավորներ, նման բարեփոխումներ Հայաստանին պետք չեն, դա լավ բանի չի բերելու։

-Ներքաղաքական դրության մասին  պարտվե՞ց 17 ուժերի այդ կոալիցիան իշխանության կամ վարչապետի՝ իրենց թեկնածուին անցկացնելու պայքարում։

-Մենք ականատես ենք մի պրոցեսի, որտեղ այդ հանրային դժգոհության ալիքը, որը 17-ի ֆորմատը փորձեց ղեկավարել, այդ ալիքը կամաց-կամաց կարծես թե մարում է։ Բնականաբար, այստեղ նաև օբյեկտիվ պատճառներ կան՝ եղանակային և այլ պատճառներ, երկարատև տոնական ժամանակահատվածը, որը այնուամենայնիվ, մարդկանց ինչ-որ տեղ իրենց առօրյա օրակարգից շեղում է, բայց, այնուամենայնիվ, նկատելի է, որ սկզբնական շրջանում եղած դժգոհության այդ էներգետիկան մենք չենք շոշափում, չենք տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան