Վարչապետը ճիշտ կանի՝ պաուզա վերցնի, գնա սովորի, լուրջ գիտելիքներ ունենա, հետո նոր գա․ Մխիթար Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ

-Պարոն Զաքարյան, Դուք Սյունիքի մարզի այն համայնքապետերից եք, որը բարձրացրեց վարչապետի, կառավարության հրաժարականի հարցը: Դա տեղի չունեցավ: Ձեր մտահոգությունները պահպանվո՞ւմ են:

-Իմ մտահոգությունները պահպանվում են և ավելանում են, իմ կարծիքով՝ այս կառավարության գործունեության ամեն անցնող օրը մեզ ավելի է մոտեցնում կոլապսին: Ես չեմ ուզում գույները սևացնել: Խնդիրը վարչապետի անձը չէ, չեմ էլ ուզում գնահատել անցած գործունեությունը, բայց դասական ճշմարտություն է՝ պատմության մեջ ապացուցված է, որ պարտված ղեկավարը, պարտության դեմքը պետք է հեռանա: Մենք նոր դեմքով, նոր ղեկավարությամբ պետք է բանակցությունների գնանք, բազմաթիվ, այդ թվում նաև  անվտանգային խնդիրներին մոտենանք: Նոյեմբերի 11-ից ես խորապես համոզված եմ, որ պետք է լծվեինք բանակի վերակենդանացման, վերակառուցման, հզորացման գործին, առ այսօր դա չենք տեսնում: Այս կառավարության ղեկավարությամբ դա հնարավոր էլ չէ: Ես չարախնդալով չեմ ասում, ընդհակառակը, ցավում եմ, որ մեր երկրի առաջնորդի մասին բացասական կարծիք ունեմ, բայց մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ իրավունք չունենք ունենալ այնպիսի Գերագույն գլխավոր հրամանատար կամ ունենալ այնպիսի իշխող թիմ, որտեղ գերիշխում է վաշտը դասակից չտարբերակելու մթնոլորտը: Ես, օրինակ, վախ եմ զգում, որպես սահմանում ապրող, քանի որ իմ համայնքի, իմ ընտանիքի անվտանգության երաշխավորը ընդհանրապես բանակի հետ կապ չի ունեցել: Ես չեմ ասում, թե պարտության պատճառը միայն դա է, բայց այդ պարագայում ընդհանրապես պարտությունը երաշխավորված էր: Իմ մտահոգություններն ավելացել են: Հույս ունեմ, մոտ ապագայում վարչապետի և կառավարության հրաժարականը իրականություն կդառա… Եթե այլ տարածաշրջանում ապրողները սխալվելու իրավունք ունեին, հետո շտկելու ժամանակ ունեին, մենք չունենք, մեր ամեն սխալը կարող է ճակատագրական լինել: Հիմա էլ, տեսեք, ասում է՝ արդեն սխալները հասկացել եմ, եզրակացություն եմ արել, նոր ծրագիր ունեմ, թույլ տվեք՝ իրականացնել: Մենք փորձադաշտ չենք: Կարող եմ խորհուրդ տալ. շատ ավելի ճիշտ կլինի, որ վարչապետը պաուզա վերցնի, գնա սովորի տնտեսագիտություն, իրավագիտություն, բազային լուրջ գիտելիքներ ունենա, ու նոր գա, եթե ժողովուրդը ուզում է, կամ ինչ-որ տեղ թող ապացուցի, որ կարողանում է, մենք անընդհատ տեսնում ենք պարտություն տնտեսության մեջ, պարտություն ներդրումային դաշտում, դրանց էլի կարողանում էինք հարմարվել, բայց պատերազմի պարտությանը, այս զոհերին հարմարվել չի լինի: Զարմանում եմ, որ ակնհայտը չեն տեսնում թեկուզ իր կողմնակիցները:

-Կարծես թե ժողովուրդը 17 ուժերին չաջակցեց, դա զարմացրե՞ց Ձեզ:

-Չէ՛, չզարմացրեց, դա էլ էր օրինաչափ: Այդ 17 ուժերի մեծ մասը նույնպես և՛ պատերազմում այս պարտությանն է մասնակցություն ունեցել, և՛ մնացած ոլորտներում: Բայց պետք չէ վախացնել դրանով, որ եթե վարչապետը հրաժարական տա, նախկինները կգան, պատմության մեջ վերադարձ նույն կետին չի լինում, դա բացառում եմ: Գուցե նշված ուժերը, եթե ունենան աջակիցներ, կանցնեն խորհրդարան, բայց դրանով չպետք է վախացնել ժողովրդին: Մենք պետք է առաջ նայենք: Կգան այն ուժերը, ում ժողովուրդը կընտրի: Իմ կարծիքով՝ բոլորը համամիտ են, որ 2018-ից հետո երկրում իրավիճակ է փոխվել, և ժողովրդի տրամադրություններն էլ են փոխվել, քաղաքական դաշտի սրբագրման կարիք կա:

-Պարո՛ն Զաքարյան, փաստորեն Դուք քննադատական խոսք եք հնչեցնում և՛ իշխանության, և՛ ընդդիմության հասցեին:

-Իհարկե: Մեր պետության պարտությունը, ոչ միայն ռազմի դաշտում, ունի բաժնետերեր, և՛ գործող, և՛ նախկին իշխանություններն ունեն իրենց բաժնեմասերը, բայց ես չեմ կարծում, որ այսօր արդիական է քննարկել, թե ով ինչ չափաբաժնով է մեղավոր… Մենք ընդամենը SOS ենք հնչեցրել: Մենք քննադատելով քաղաքական շահ չենք հետապնդել… Նոր եկող ուժը շատ ավելի քիչ շանսեր ունի կառուցելու մեր երազած երկիրը: Բայց պետք չէ հետ նայել…

-Հաջորդ ընտրություններին Դուք հնարավո՞ր է մասնակցեք որևէ կուսակցության ցուցակով, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը:

-Մեր առօրյան հիմա այնպիսի իրավիճակում է, որ դեռևս հեռանկարային պլաններ չենք կազմել: Չկա որևէ քաղաքական ուժ, որ ցանկանամ դառնալ իր հետևորդը: Բայց եթե զգամ, որ կարող եմ օգնել երկրի զարգացմանը, անմասն չեմ մնա, ճիշտ չեմ համարում մի կողմ քաշված նայել ուրիշների գործունեությանը: Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան անվերջ բողոքել խավարից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան