ՀՀ նախագահը Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից
Քաղաքականություն
18.01.2021 | 13:56ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու առաջարկ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Լուրը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար է նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։