Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գուղերում. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքների շրջանակներում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- հայտնում են ԱԻՊԾ-ից: