Լուծումն այն է, որ պիտի լինի համաժողովրդական պոռթկում․ Վազգեն Մանուկյանը հանդիպում անցկացրեց Գյումրիում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր հանդիպում անցկացրեց Գյումրիում։ Մինչ այդ, հիշեցնենք, մի խումբ շիրակցիներ փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ընդդիմադիրների մուտքը Գյումրի թույլ չտալու համար։ Այնուամենայիվ, ընդդիմադիր շարժման մասնակիցները հասան Գյումրի և նախատեսված հանդիպումը կայացավ։

Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը, ասաց, որ վարչապետը պետք է գերիների հարցով զբաղվեր։
«Հարցը դնում ես՝ մինչև գերիների խնդիրը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում։ Դեմ են՝ դուռը շրխկացրա, դուրս արի։ Նիկոլը կարո՞ղ է տենց բան անի։ Վախեցած, պարտված, ստորացած, հազիվհազ իշխանությունը պահելող․․․ այդպիսի մարդը կարո՞ղ է համաձակ քայլ անել միջազգային ասպարեզում։ Ոչ մի դեպքում»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև նշեց, որ Արցախի հարցը պետք է մտցնել ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահողների շրջանակ, շարունակել բանակցել կարգավիճակի շուրջ և ապահովել Արցախի ամբողջականությունը։ Անվտանգության մասին խոսելիս Մանուկյանն ասաց, որ 2-3 տարվա ընթացքում պետք է կարողանալ բանակը վերականգնել, իսկ մեր խաղաղությունը հիմա պաշտպանում է Ռուսաստանը։

«Ինչ-որ չափով պաշտպանված ենք ռուս խաղաղապահ զորքերով։ Ռուսաստանն է այն միակ երկիրը, որտեղից զենքը կարող ենք կա՛մ ձրի վերցնել, կա՛մ շատ էժան գնել»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Ընդդիմության վարչապետ թեկնածուն հավելեց՝ ի սկզբանե ապասում էր, որ միլիոն մարդ դուրս կգա փողոց՝ պայքարի, բայց տարբեր հանգամանքների պատճառով այդպես չեղավ։

«Ես մտածում էի, որ միլիոն մարդ կա Երևանում, միլիոնն էլ դուրս կգա փողոց, որովհետև իրենց բռնաբարել են, երկիրը ոչնչացրել են, ո՞նց կարող է մարդը դուրս չգալ փողոց։ Բայց մարդիկ այնքան էին ընկճված, հազարավոր ընտանիքներում սուգ էր։ Շատ մարդկանց ճանաչում եմ, գիտեմ՝ տանը նստած լացում են, բայց հավես չունեն տնից դուրս գալու, այնքան են հիասթափված»,- ասաց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ իշխանությանը պիտի հեռացնել համաժողովրդական պոռթկմամբ։

«Բայց լուծումն այն է, որ պիտի լինի իսկապես համաժողովրդական պոռթկում, որը փակի ամեն ինչը։ Եթե դատախազությունն իրեն չի ձերբակալում, ինքը հրաժարական չի տալիս, պիտի մտնել, իրեն ձերբակալել։ Չի կարելի թողնել երկիրն այս վիճակում։ Սա կործանում է մեր երեխաների համար։ Ես իմ երեխաներով, թոռներով այս երկրում եմ ապրում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ այս երկրին, ինչո՞ւ պիտի ես տուժեմ։ Չեմ հանդուրժելու, մարդ չլինի, ես մենակ էլ կպայքարեմ»,- ասաց Մանուկյանը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ գործող իշխանություններին պիտի հեռացնել միասնական ջանքերով։

«Մի տարբերակ կա՝ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, կազմակերպվի և հեռացնի այս իշխանությանը։ Ուրիշ տարբերակ չկա, սա է ճանապարհը։ Այն, որ Նիկոլը հեռանալու է, դա փաստ է, ժողովուրդ, խնդիրը ժամկետների մեջ է։ Մենք ասում ենք, որ իր ամեն օր ավելի մնալով մեր պետությունն ունենում է կորուստ։ Որքան հնարավոր է՝ շուտ հեռացնենք, և դա պետք է անենք միասին։ Դա միայն մայրաքաղաքում պետք է չլինի»,- ասաց Սաղաթելյանը։

Էմմա Չոբանյան