Մենք պատրաստ ենք ներկայացնել մեր պնդման հիմքերը. «Այբ» կրթական հիմնադրամի մեկնաբանությունը հարուցված քրգործի առնչությամբ

Լուրեր

07.05.2024 | 16:37
Կիևը հայտարարել է Զելենսկիի սպանությունը ծրագրող գործակալների ցանցի բացահայտման մասին
07.05.2024 | 16:24
Ռաֆիկ Մելիքյանը ճանաչվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2023-2024 թթ. առաջնության լավագույն ֆուտզալիստ
07.05.2024 | 16:13
Լեհաստանում կառավարության նիստից առաջ սրահում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել
07.05.2024 | 16:10
Կիրանցի 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է․ վարչական ղեկավար
07.05.2024 | 16:05
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
07.05.2024 | 15:55
Փաշինյանն ասաց` ինչու ձեռքերը չի կտրում և գյուղերը փոխանցում է Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:46
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Սլովակիան համատեղ պաշտպանական արտադրություն են սկսելու
07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:30
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
07.05.2024 | 15:23
Պուտինից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ, ոնց որ, չեմ ստացել, Էրդողանից ստացել էի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:19
Ի՞նչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ, սահմանազատման աշխատանքները հասնում են Կիրանց․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 15:13
Ես կողմ եմ Ալիևի գաղափարին, որ մինչև նոյեմբեր ստորագրվի պայմանագիրը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:02
Քրեական վարույթ է նախաձեռնվել Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով
07.05.2024 | 14:56
Էդ ի՞նչ եք ասում` տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:45
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Բոլորը

«Այբ» կրթական հիմնադրամը մեկնաբանել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումն այն մասին, թե հիմնադրամի դեմ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել:

«Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա, վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ։ Մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներկայացնել մեր այս պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։ Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։ Կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»։