Քրեական վարույթ է նախաձեռնվել Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Քրեական վարույթ է նախաձեռնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Միևնույն ժամանակ, Դատախազությունից նշեցին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրիք 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որտեղ պատգամավորը միացել էր սահմանազատման դեմ անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև տեղեկացրել էր, որ իրեն տարել են Հրազդանի ոստիկանության բաժանմունքում։

«Ուժ կիրառելով բերման ենթարկեցին Հրազդանի ոստիկանական բաժին։ Բարձրացանք մինչև երրորդ հարկ, հետո երրորդ հարկից ուղեկցեցին ներքև, դուրս եկանք, մոտ մեկ ժամ սպասելուց հետո հանդիպեցինք բաժանմունքի ղեկավարի հետ։ Ոստիկանները ոստիկանությունում ասում էին, որ ինձ բերման չեն ենթարկել, բայց ինչպե՞ս կբացատրեն, որ ուժ կիրառելով, իմ կամքին հակառակ մտցրին մեքենան, բերեցին ոստիկանություն․ բա դա ի՞նչ էր, եթե ոչ բերման ենթարկել»,- ասել էր Խաչատրյանը։

Պատգամավորը նշել էր, որ իրավական ընթացք կտան կատարվածին՝ հասկանալու համար իրեն բերման ենթարկելու հիմքերը։ 

Մանյա Պողոսյան