Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Ռուստամ Բադասյան

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Հ1-ի տաղավարում հարցազրույցից մանրամասներ:

«☑Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:
☑Հանրայինի տաղավարում խոսել եմ Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթի անհրաժեշտության մասին։
☑Ի՞նչ խնդիր ենք լուծում այս փաթեթով․
1️⃣ Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը,
2️⃣ Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։
Այս թեմայով Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հարցազրույցը դիտելիս, որում անդրադարձել եմ նաև դատաիրավական բարեփոխումների ուշացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ինչպես նաև այն հարցին, որ խնդիրը ոչ միայն քրեական գործերի տիրույթում է․ այսօր դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով»։