Խնածախ և Այգեստան համայնքներում այսօր կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՊԾ
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»,- ասված է հայտարարությունում: