Տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որի շուրջ համաձայնության են եկել եռակողմ հանդիպմանը․ Կոմերսանտ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Հոդվածում նշվում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը, կարծես թե, պետք է շահեկան լիներ բոլոր երեք կողմերի համար․ Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա ու Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան ու Իրան։ «Սակայն դե-ֆակտո բանակցությունների արդյունքում իրեն հաղթող էր զգում միայն Իլհամ Ալիևը։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կենտրոնացավ ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի վրա և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներից Բաքվի հրաժարվելու ու ռազմագերիների ճակատագրի վրա»,- գրում է լրատվականը։

Մինչ դեռ, Carnegie Europe կենտրոնի ավագ գիտաշխատող ու Լեռնային Ղարաբաղի մասին պատմական գլխավոր գրքերից մեկի՝ «Սև այգիի» հեղինակ Թոմաս դե Վաալը կարծում է, որ երեք երկրների բանակցությունների «ամենահետաքրքիր մասը մնացել է փակ դռների հետևում», իսկ տնտեսական օրակարգը բերվել է առաջին պլան՝ միայն ինչ-որ արդյունք ներկայացնելու համար։

«Փաշինյանն անկասկած, ցանկանում էր հասնել գերիների ու անհետ կորածների մասին համաձայնության, սակայն Ալիևը դրանում դեռևս շահագրգռված չէ։ Ալիևը, ամենայն հավանակությամբ, դժգոհ է խաղաղապահ առաքելության աշխատանքներից, սակայն Պուտինին այս հարցում փոխզիջումների պատրաստ չէ։ Ի՞նչ է մնում։  Տրանսպորտային ու երկաթգծային ճանապարհների վերականգնման անկեղծ ու ընդհանուր շահագրգռվածություն»,- «Կոմերսանտին» կարծիք է հայտնել փորձագետը։

Սակայն դե Վաալը նշում է, որ այս ծրագիրը պետք է համարել երկարաժամկետ․ այն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ենթակառուցվածք, այլ նաև «քաղաքական կամք և հիմնարար համաձայնագրեր, որոնք ներկայումս բացակայում են»:

 

Տաթև Ֆռանգյան