Անօթևան մնացած 34 000 մարդ կա Արցախում․ 8-ից 10 000 բնակարան է անհրաժեշտ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ

-Դուք Արցախում պաշտոնի անցաք հետպատերազմյան փուլում, երբ սոցիալական ոլորտի նախարարը, հրշեջի աշխատանքի տրամաբանությամբ, ամեն օր պիտի լուծում տա հրատապ խնդիրներին։ Պատգամավորի աշխատանքը թողել էիք առողջական խնդրի պատճառով, ինչո՞ւ մտաք այս բեռի տակ։ 

-Շատ ճիշտ ձևակերպեցիք, թե այդ նախարարության նախարարի աշխատանքը հատկապես այս առաջին փուլում ինչպիսին պետք է լիներ։ Իսկապես, երբ նոյեմբերի 20-ին այցելեցի Արցախ ու տեսա այն վիճակը, որում գտնվում է, և այն խնդիրները, որ այստեղ առկա են, ինչպես յուրաքանչյուր հայ, չկարողացա անտարբեր մնալ և «գիշերը քունդ կորցնում ես» վիճակով ես ուզեցի իմ լուման ներդնել Արցախի հզորացման և խնդիրների լուծման գործին։ Իրականում այսօր ինձ համար՝ որպես հայ մարդու, հրատապ է Արցախի հզորացումը, վերակենդանացումը, վերագործարկումն այն իմաստով, որ դարձնենք Արցախն ավելի լավ ապրելու տեղ, քան երբևէ եղել է, որ մարդիկ շատ արագ վերադառնան իրենց բնականոն կյանքին և արագ տեսնեն, թե ինչ է իրենց սպասվում՝ որպես լավ տեսլական Արցախում ապրելու։

Այս ծրագրերն ու մտքերն էին, որ ինձ հանգիստ չէին տալիս, և ես առաջարկեցի իմ աջակցությունն ու կարողությունները Արցախի նախագահին՝ ծառայեցնելու այստեղ Արցախին։ Եվ նա մեծ ուրախությամբ ինձ առաջարկեց հենց այն գերատեսչությունը ղեկավարել, որը միտված է լուծելու սոցիալական խնդիրները, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ հետպատերազմյան շրջանում իսկապես շատ ծանր վիճակում էր գտնվում Արցախը, մարդիկ ծանր, սոցիալական, խոցելի վիճակում էին, իսկ իմ կարողություններն ավելի շատ այստեղ պիտանի կլինեին։ Այս առումով պետք է ասեմ, որ համատեղ ուժերով ավելի հարց ենք լուծել Հայաստանի կառավարության հետ, որովհետև բնական է՝ առանց Հայաստանի կառավարության, նաև՝ մեր հայրենակիցների աջակցության այդ խնդիրները չէին լուծվի և, ըստ էության, խնդիրներն ըստ հրատապության լուծվում են։

-Factor TV-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ Ֆինանսների նախարարությունից փոխանցել են, որ պատերազմից տուժած քաղաքացիներին աջակցություն տալիս են, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված գումարներից։ Հնարավո՞ր է գա մի պահ, որ ֆինանսական խնդիրների առաջ կանգնեք՝ հաշվի առնելով, որ հիմնադրամի միջոցներն անսպառ չեն։ 

-Արցախ պետության բյուջեն բաղկացած է տեղի հարկերից, ինչպես և նաև Հայաստանի հետ հարաբերությունների շրջանակում աջակցությունից։ Մասշտաբային այս ծրագրերը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, անում ենք Հայաստանի կառավարության հետ համատեղ։ Դրան գումարվում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրեր, որ իրենք իրականացնում են Արցախում, ինչպես նաև բարեգործական այլ հիմնադրամի միջոցներ։ Մեր գործընկերների, հայրենակիցների աջակցությունը թեթևացնում է նաև պետբյուջեի բեռը, այս առումով մենք կարողանում ենք խնդիրներին բաշխել և աստիճանական լուծում տալ։

-Պատերազմի արդյունքում Արցախից 121 բնակավայր անցավ Ադրբեջանին։ Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ զրկվել են տնից, ունեցվածքից։ Նախարարությունը սկսելու է բնակելի տներ տալ տեղահանվածներին։ Քանի՞ մարդ ունի դրա կարիքը, ի՞նչ է արվում, և կա՞ն մարդիկ, որ դրամական փոխհատուցում են պահանջում՝ ավելի անվտանգ տարածքներում տուն գնելու նպատակով, լինելո՞ւ է դրամական փոխհատուցում։

-Ծրագրերից մեկը 300․000-ների հայտնի ծրագիրն է, վերաբերում է հենց տեղահանված բնակիչներին և ամեն անձի հաշվարկով 300․000 դրամ փոխհատուցում է տրվել նախնական այն քաղաքացիներին, որոնք գրանցված են և երեք ամիս փաստացի բնակվելիս են եղել այդ տարածքներում։ Այդ քաղաքացիների՝ շահառուների ընդհանուր թիվը մոտավորապես 34․000-ի կարգի է և, ըստ էության, մենք ունենք 8-ից 10․000 բնակարանի անհրաժեշտություն։ Այն առաջարկը, որ արել ենք, վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք իմ նշած տարածքներից են, այո՛, նաև Հադրութի շրջանից, որտեղ շուրջ 12․000 քաղաքացի է ապրել։ Նրանց, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող շրջաններ, կտրվռն տներ։ Հիմա մենք դա առաջարկել ենք, կան բազմաթիվ մարդիկ, որոնք դիմել են, կան բազմաթիվ դիմումներ՝ գալ, այստեղ ապրելու։ Ինձ համար առաջնային է Արցախի կյանքը վերականգնելը, հետևաբար, այս առումով մենք շարժվում ենք նաև մեր պետության առաջանահերթություններով։ Եվ մեր քաղաքացիներին լավ պայմաններով, նաև՝ բնակարանները վերանորոգված, կահավորված, գյուղատնտեսությամբ զբաղվելու միջոցներով առաջարկում ենք գալ և ապրել Արցախում։ Եվ եթե կան քաղաքացիներ, որոնք այլ կերպ են տեսնում իրենց խնդիրների լուծումը, դրան նույնպես կանդրադառնանք՝ փուլային։ Այս պահին առաջարկում ենք այն, ինչի հնարավորությունը շատ արագ ունենք, կարող ենք և անելու ենք։

Այս առումով ամեն ինչ քննարկման ենթակա է, այս պահին ինչ մենք առաջարկում ենք, միտված է մեր պետության հզորացմանը, գյուղատնտեսության վերականգնմանը, մեր քաղաքացիների՝ Արցախում ապրելու իրավունքի իրացմանը։ Եվ ես շատ հույս ունեմ, որ արձագանքը լավն է լինելու և մարդիկ իսկապես ուզենալու են ապրել մեր հայրենի հողում և մեր առաջարկած միջոցների իրացման պարագայում հնարավոր կլինի վերականգնել արցախյան կյանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան