ՀՀ Կառավարությունից պահանջում ենք առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում. մի խումբ ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

Մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն են տարևածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը,

?Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը,

?ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը,

?հանրային վստահության վերականագնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝

մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք.
1.առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը:

2.հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա:

3.արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:

4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Անի Աղագյուլյան, իրավապաշտպան

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Երիտասարդական ավանգարդ ՀԿ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Սոնա Մանուսյան

Քաղաքականության հետազոտական կենտրոն

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ

«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ

«Սոցիոսկոպ» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա