ՄԻԵԴ-ը կիրառել է ևս մեկ միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն ներկայացնել հայ գերիների վերաբերյալ

Լուրեր

26.04.2024 | 18:46
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
26.04.2024 | 18:30
A-politic Պետր Պիրունչիկի հետ. ԱՆՈՆՍ
26.04.2024 | 18:24
Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 18:23
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Անի Բադալյան
26.04.2024 | 18:17
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
26.04.2024 | 18:16
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում
26.04.2024 | 18:09
Թուրք պատգամավորը դիմել է խորհրդարանի նախագահին՝ Հայոց ցեղասպանության մեղավորների բացահայտման հետաքննություն սկսելու առաջարկով
26.04.2024 | 18:07
Շոլցը՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին, ԱՄՆ-ը Կիևին թույլատրել է իր հրթիռներով հարվածել Ղրիմին․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 17:58
Մեկնել է Բաքու, հանդիպել հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ․ պետական դավաճանության մեղադրանքով 2 անձ է հետախուզվում
26.04.2024 | 17:54
Մենք լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը․ Փաշինյան
26.04.2024 | 17:52
Պետդումայում օրինագիծ են ներկայացրել դատական կատարածուների՝ քաղաքացիների վրա կրակելու իրավունքի մասին
26.04.2024 | 17:44
ՀՔԱՎ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մաքսիմ Վաիտկիավիչուսին և մերժել Բելառուսի արտահանձման պահանջը
26.04.2024 | 17:36
Շոլցն Ալիևի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի և լրագրողների ձերբակալման հետ կապված հարցեր
26.04.2024 | 17:32
Ահազանգ՝ Պուշկինի փողոցի ակումբներից մեկում բարձր երաժշտության հետ կապված․ ոստիկաններն արձանագրություն են կազմել
26.04.2024 | 17:29
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել Ղրիմին․ The New York Times
Բոլորը

Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից։

«Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։ Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- ասված է հայտարարությունում։