«ԵՄ-ից հազիվ թե լինեն նկատելի ներդրումներ, եթե կոռուպցիան իր պատասխանը հստակ չստանա». Պյոտր Սվիտալսկի

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնած քննարկմանը ելույթով հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին` ընդգծելով, որ դեռ նախորդ տարվանից ՀՀ քաղաքական շրջանակներից հավաստիացումներ են հնչել, որ Հայաստանն «այլ ձևաչափով նպատակ ունի ԵՄ-ի հետ համագործակցելու»:

Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց ԵՄ առաջնահերթությունները Հայաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացման համար. «Դատական իշխանությունների անկախություն, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ինչպես նաև երկրում ժողովրդավարության ինստիտուտների զարգացում: Սրանք շատ կարևոր են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև տնտեսական բարեփոխումների առումով. ԵՄ-ից հազիվ թե լինեն նկատելի ներդրումներ, եթե կոռուպցիան իր պատասխանը հստակ չստանա, և եթե խոսում ենք պատշաճ կառավարման մասին, կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր է»:

Տնտեսական ներդրումների և զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյանն անդրադարձավ «Շրջանակային համաձայնագրի» նախաստորագրմանը։ «ՀՀ-Եմ երկկողմ հարաբերությունների մասով ուզում եմ ասել, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունները, երկուստեք ցանկություն կա համագործակցությունը թարմացնելու, ուստի Շրջանակային համաձայնագիրը դրանցից մեկն է: Նախաստորագրումից հետո անհրաժեշտ գոծընթացներ են ընթանում, նոյեմբերին պատրաստ կլինի ստորագրման»,- ասաց փոխնախարարը:

Վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ այն խնդրին, որ ԵՄ-ի ջատագովներն այլևս չեն խոսում համագործակցության մասին: Պատգամավորը հիշեցրեց, որ խորհրդարանում պատգամավորներից մեկը եկույթով է հանդես եկել` հայտարարելով, որ Հայաստանն այլընտրանք չի ունեցել այլ միության մաս դառնալու, բացի ԵԱՏՄ-ից:

Մարուքյանը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է այն տնտեսական ու իրավական աուրան, որ կարող էր լինել ՀՀ-ում` ԵՄ մաս դառնալուց հետո: «Դրա արդյունքում կարվեին նեդրումներ, ինչի հնարավորությունը չկա ԵԱՏՄ-ին անդամակցութամբ պայմանավորված և հետո մեկուսացված չէինք լինի այլ միություններից, ինչպես հիմա»,- ասաց պատգամավորը:

 

Սեդա Ղուկասյան