Պալմիրայում ռուսական ռազմածովային նավերը հրթիռակոծել են ԻՊ-ի օբյեկտները (տեսանյութ)
Քաղաքականություն
31.05.2017 | 14:00Ռուսական «Ադմիրալ Էսեն» հածանավը և «Կրասնոդար» սուզանավը թևավոր հրթիռներ են արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ․ հաղորդում է RIA Novosti-ն:
Խոցման թիրախ է դարձել Պալմիրայի արևելյան շրջանը, ուր կենտրոնացված են եղել ծանր տեխնիկան և Ռաքքայից ժամանած գրոհայինների կենդանի ուժը:
Նշվում է, որ հրթիռակոծման մասին նախապես տեղեկացված են եղել ԱՄՆ-ի, Թուրքիայի ու Իսրայելի հրամանատարությունները։