ՄԱԿ-ը գնահատող առաքելություն է ուղարկելու Լեռնային Ղարաբաղ․ Զախարովա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ը գնահատող առաքելություն է ուղարկելու Լեռնային Ղարաբաղ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ստացված տեղեկատվության համաձայն ՝ ՄԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել համապարփակ գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Դրան պետք է մասնակցեն մասնագիտացված մարդասիրական գործակալությունների ներկայացուցիչները` տեղում իրավիճակին ծանոթանալու և կարիքավորների կարիքները գնահատելու համար: Ներկայումս շարունակվում է  այս առաքելության չափանիշների նախապատրաստումը և համաձայնեցումը: Մեր կողմից, մենք օգտակար և տեղին ենք համարում բոլոր տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման ակտիվացումը միջազգային մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` կողմերի հետ համաձայնեցնելով: Ռուսաստանի նախարարությունները և գերատեսչությունները նման աշխատանքներ սկսեցին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո, որի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները:

Մենք ողջունում ենք 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության՝  զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին հռչակագիրը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն տարածաշրջան գործուղելու պատրաստակամությունը: Մենք կարծում ենք, որ կարևոր է համաձայն Հռչակագիրի շարունակել աշխատանքը անդամ երկրների և շահագրգիռ այլ կողմերի հետ: Մենք ելնում ենք նրանից, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը, որը ստեղծվել է այս կառույցի միջազգային ՀԿ գործընկերների հետ համագործակցությամբ, կարող են հավաքական գնահատական ​​տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում բազմակողմանի ժառանգության մշակութային օբյեկտների վիճակի մասին», – հայտարարել է Զախարովան:

Տաթև Ֆռանգյան