ՌԴ ԱԳՆ շենքից 1 մլն դոլար են գողացել․ գողության մեջ կասկածվող սիրեկաններն ազատության մեջ են

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ շենքից 2019 թվականի դեկտեմբերին գողացվել է 1․066․638 դոլար։ Գլխավոր կասկածյալին ու նրա ենթադրյալ հանցակցին ձերբակալել են գողության հաջորդ օրը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե որտեղ են գտնվում գողացված գումարները։

Այժմ երկու ձերբակալվածներն էլ ազատության մեջ են։ Նրանցից մեկն անգամ հանվել է մեղադրյալների ցանկից ու քրեական գործում ստացել վկայի կարգավիճակ։ РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ գողությունը կապված է քրեասիրային պատմության հետ, որի հերոսներից է ՌԴ ԱԳՆ արժույթաֆինանսային դեպարտամենտի փորձագետ ու առաջատար մասնագետ, 49-ամյա Նատալյա Ագալցովան ու նրա քաղաքացիական ամուսին, ծնունդով Մոլդովայի ԽՍՀ-ից Վասիլի Մակովոզը։

Նշվում է, որ 1․5 միլիոն դոլարը ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Իրանից՝ հյուպատոսական ծառայությունների համար, դրանք ուղարկված են եղել դիվանագիտական փոստով։

Այժմ  Նատալյան ու Վասիլին ազատության մեջ են։ Վասիլիին ազատ էին արձակել դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ձերբակալությունից 2 օր անց, այդպես էլ մեղադրանք չառաջադրելով։ Այնուհետև, 2020 թվականի փետրվարին գործը փոխանցել են մեկ քննչական բաժնից մյուսին, իսկ հետո սկսվել է համաճարակը։ Հետաքննությունը մի քանի անգամ երկարաձգել է, իսկ Ագալցովան այժմ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել։ Սեպտեմբերից Մակովոզը պաշտոնապես դադարել է լինել կասկածյալ։

Իսկ թե ուր են ՌԴ ԱԳՆ-ին պատկանող գումարները՝ անհայտ է մինչ օրս, եզրափակում է հոդվածագիրը։

Տաթև Ֆռանգյան