Արցախի պետնախարարը՝ ավիահաղորդակցության վերականգնման, ռուսական պատվաստանյութի հնարավոր կիրառման մասին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում ավիահաղորդակցության վերականգնումը մեծապես կնպաստեր խաղաղ կյանքի վերականգնմանը՝ հաշվի առնելով այն, որ այսօր Արցախն արտաքին աշխարհին կապող միայն մեկ ճանապարհ կա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ պատասխանելով օդանավակայանի հնարավոր բացման մասին հարցին։

«Դա մեծապես կնպաստեր խաղաղ կյանքի վերականգնմանը՝ հաշվի առնելով այն, որ այսօր Արցախն արտաքին աշխարհին կապող միայն մեկ ճանապարհ կա։ Այն բավականին բարդ վիճակում է, այդ պատճառով էլ ավիահաղորդակցության վերականգնումը դրական դերակատարում կունենար հանրապետության բնակչության համար՝ վաղվա օրվա հանդեպ կայունության ու վստահության ապահովման հարցում։ Այսօրվա դրությամբ, դեռևս լիարժեք հստակություն չկա ավիահաղորդակցության գործարկման հնարավորության վերաբերյալ, սակայն հույս կա։ Բոլորի հույսը կապված է նախևառաջ այն բանի հետ, որ ռուս խաղաղապահներին կհաջողվի հաստատել կայուն ավիահաղորդակցություն արտաքին աշխարհի հետ։ Բայց այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ ժամկետ ասել դեռևս չեմ կարող»,- հայտարարել է Մարտիրոսյանը։

Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանի կառավարությանը՝  խնդրելով աջակցել պատերազմից հետո փախստականների վերաբնակեցման խնդրի լուծման հարցում։ Ինչպես ասել է պաշտոնյան՝ տարածաշրջանում վերջին զինված բախումների ընթացքում շուրջ 35-45 հազար արցախցի կորցրել է իր տունը։ Այս թիվը ներառում է ինչպես նրանց, ում տներն ավերվել են հրետակոծությունների հետևանքով, այնպես էլ նրանց, որոնց տները եղել են հայկական տարածքներում, սակայն, ըստ եռակողմ համաձայնագրի, անցել են Ադրբեջանին:

Մարտիրոսյանն ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստ են դիտարկել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման հնարավորությունը, եթե այն արդյունավետ լինի հենց Ռուսաստանում պատվաստումների ընթացքում։

«Պատվաստումների հարցը դեռ չի քննարկվում: Կարծում եմ, որ մենք անպայման դրան կանդրադառնանք այն բանից հետո, երբ այլ երկրների օրինակով կհամոզվենք, որ ռուսական պատվաստանյութն արդյունավետ է: Նախևառաջ՝ Ռուսաստանի օրինակով: Ինչպես հասկանում եմ՝ Ռուսաստանում պատվաստումը դեռ նոր պետք է սկսվի։ Եթե այն արդյունավետ լինի, ինչու չէ, մենք կարող ենք նաև դիտարկել այս հարցը»,- ասել է Արցախի պետնախարարը:

Տաթև Ֆռանգյան