Օրեր առաջ 30 ադրբեջանցի էր հայտնվել Մեծ Շենի տարածքում, խաղաղապահները բացել էին ճանապարհը. Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ Արցախի Հին Շենի բնակիչների համար անվտանգության առումով խնդիրներ չկան, գյուղի սկզբնամասում հենց տեղակայված են ռուս խաղաղապահները, սակայն պատգամավորը Մեծ Շենը դեռ այնքան էլ ապահով չի համարում, այս հատվածում խաղաղապահներ դեռ չկան: Պատգամավորն այս մասին ասաց ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ այցի մանրամասներից:

«Տեղացիների վստահեցմամբ՝ Հին Շենում կան 40-ից ավելի ընտանիքներ, որևէ անվտանգության խնդիր իրենց համար չկա: Գյուղի հենց սկզբնամասում տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք վստահեցրեցին գյուղի անվտանգ լինելու մասին: Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչներ չլինելու փաստը: Ընդամենը 2 հոգի կային այնտեղ: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ մինչև Հին Շեն խաղաղապահներ չկային: Այդ հարցը կարծում եմ, որ մոտ ապագայում կկարգավորվի: Սկզբից (Արցախից Հայաստան ճանապարհին- հեղ.) Մեծ Շենն է, հետո նոր Հին Շենը: Խաղաղապահները Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել»,-ասաց պատգամավորը:

Հովսեփյանի կարծիքով՝ հնարավորություն կա, որ Մեծ Շենի հատվածում հայտնվեն ադրբեջանցիները, կարծում է, որ սա է պատճառը, որ բնակիչները չեն վերադարձել այնտեղ:

«Մեղ տեղեկացրին, որ օրեր առաջ այդ ճանապարհահատվածի վրա հայտնվել են 30 ադրբեջանցիներ, և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը: Հայտնվել էին հենց ուղիղ գյուղամեջ տանող ճանապարհին: Սա էր պատճառը, որ բարձրացվել էր աղմուկ, որ շրջափակման մեջ են: Եթե տեղանքին ծանոթ եք, մի փոքր անհավանական իրավիճակ էր շրջափակվելը»,-ասաց Հովսեփյանը:

Պատգամավորի կարծիքով՝ հենակետը պետք է դրվի մինչև գյուղ, որ ապահովագրված լինի: «Այս պահին Մեծ Շենն այնքան էլ ապահով չէ»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

Սետեմբերի 27-ից հետո պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին սոցիալական աջակցություն կտրամադրվի: Աջակցություն կտրամադրվի նաև զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Ծրագրի շահառու են և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները, որոնց աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝ առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000 դրամ, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000 դրամ, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ, հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000  դրամ, զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 դրամ»,- նշեց փոխնախարարը: Նա նաև տեղեկացրեց, որ քաղաքացիների աջակցությունը կսկսվի հունվարից:

 

 

 

 

Ցանկացած քաղաքացու անվտանգության և կյանքի երաշխիքը մեզ համար գերխնդիր է, բայց պետք է նաև հասկանանք, որ հետպատերզամյան շրջանում կարող են խնդիրներ առաջանալ, պետք է զգոնությունը պահպանել: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախցիները դեռևս անհանգիստ պայմաններում են ապրում:

«Հայաստանի և Արցախի իշխանության քայլերը պետք է միտված լինեն նրան, որ արցախցիներն իրենց բնականոն կյանքը շարունակեն անվտանգ պայմաններում, սա գլխավոր նախադրյալն է, եթե ուզում ենք, որ արցախցին վերադառնա Արցախ և շարունակի այնտեղ ապրել և արարել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև հավելեց, որ բացառում է լարվածության առաջացումը Արցախի և ՀՀ-ի իշխանությունների միջև:

 

 

Բացառում եմ. Ն. Բաղդասարյանը՝ ՀՀ-Արցախ հնարավոր լարվածության մասին

 

 

 

 

ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա, փոխգնդապետ Ռազմիկ Գևորգյանը հրաժարականի զեկուցագիր է ներկայացրել:

«22 տարի ծառայության մեջ եմ Զինված ուժերում, երեկ հրաժարականի դիմում եմ ներկայացրել, որպեսզի միանամ ժողովրդին: Որևէ կուսակցության չեմ պատկանում, ուղղակի երկրում ստեղծված վիճակից ելնելով եմ այս քայլն արել, քանի որ այսօր արդեն Հայաստանից է հող հանձնվում, ցանկություն չունեմ ծառայելու այսօրվա իշխանությունների վերադասության ներքո»,- ասաց Գևորգյանը:

Փոխգնդապետը նշեց, որ պատերազմի ընթացքում բանակը լիարժեք կատարել է իր խնդիրները, զինվորը չի պարտվել, պարտվել են իշխանությունները: Նա նաև վստահեցրեց, որ հողերը հանձնելու ազգադավ ծրագիր է եղել:

 

 

 

 

 

 

«Հայրենիքի փրկության շարժումը թափ է ստանում, ժողովուրդը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ հավելելով, որ այդ առումով հարցն ավարտված է:

Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքում սահանազատումն արվում է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի կողմից 2010թ. ընդունած օրենքով, Մարգարյանը նշեց. «Դեմագոգիա է անում, որովհետև խոսքն այն մասին է, որ սահմանը Հայաստանի և Արցախի մեջ էր, և հիմա տարբեր է, երբ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի մասին է. մենք երբեք չենք մտածել, որ դա Ադրբեջան է, դա Արցախ է՝ մեր հողն է, հայրենիքն է, և այդ օրենքը ձևական բնույթ է ունեցել, ոչ մի արժեք չի ունեցել:

Ամբողջ ժողովուրդն ասում է, թե որն է մեր հայրենիքը: Ինքը դրանով ավելին է ասում, ասում է, որ ընդունել է, թե Արցախը Ադրբեջան է, և դա դեմ է ժողովրդի կամքին ու հոգուն: »:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Երևանի ավագանու դեկտեմբերի 22-ի նիստում Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում ընտրվեց ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։

Գայանե Մելքոմ Մելքոմյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

2019 թվականի փետրվարից Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը

տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:

«Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն, իսկ հնարավոր խնդիրների ու հարցերի դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թեժ»,- գրված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Read more: https://armeniasputnik.am/armenia/20201220/25828795/goris-kapan-janaparhin-liarjeqoren-apahovvelu-bnakanon-anvtang-ertevekutyun-aats.html

 

 

 

 

Պետք է չեզոքացնելառևանգման վտանգը և ոչ թե առևանգումից հետք ինչ-որ քայլեր ձեռնարկել,մեր գերխնդիրը պետք է լինի սա: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Եթե հասցրեցին ինձ առևանգել, դրվար թե հասցնեն, բայց ես կարծում եմ, որ անվտանգության հնարավորություն կունենամ և կտեղեկացնեմ: Ես չեմ կարող գնահատական տալ ԱԱԾ-ի հաղորդագրությանը»,- ասաց պատգամավորը:

 

 

 

 

Սյունիք անվտանգության հետ կապված անհանգստություն կա, և դա բնական է: Երկար ժամանակ խաղաղ ու անվտանգ Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա նաև հավելեց, որ մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում և մի շարք վտանգներ են առաջացել: «Այն վտանգները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշի մարզում, և այնտեղի գյուղացիներն արդեն սովոր էին 500մ կամ 1 կմ հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների սադրանքներին, կարող են լինել նաև Սյունիքում, և այդ մարդկանց մենակթողնելու իրավունք չունենք»,- նշեց պատգամավորը:

 

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը  երբևէ չպետք է մտածի, որ անվտանգության մասին հնարավոր է խոսել, երբ կա  Թուրքիայից կամ Ադրբեջանից սպառնացող վտանգը։

«Գուցե սա ժամանակավոր լուծում է, բայց անընդհատ ռիսկեր լինելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Ինչ վերաբերում է Խծաբերդի ու Հին Թաղերի հայկական դիրքերը հսկող հայ զինվորներին, որոնց հետ կապը, ըստ ՊԲ հաղորդագրության, անհայտ պայմաններում ընդհատվել է, ասաց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների՝ խոսքը տարբեր խմբերի մասին է, մի խմբի հետ չեն կարողանում կապ հաստատել, այսինքն՝ նրանք տարբեր տեղեր են, իսկ մյուս խմբի հետ արդեն խոսել է։

Նա նաև ընդգծեց, որ իր կողմից ընդունելի չեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ որևէ հարաբերություն հաստատելու վերաբերյալ հայտարարությունները։

«Ըստ իս, եթե այդ մարդկանց հետ հնարավոր չէ սովորական սահմանը գծելուց անվտանգության երաշխիքներ ունենալ, մասնավորապես՝ ռուսական զորքի առկայության պայմաններում, ապա մնացած դեպքերում պետք է չափազանց զգուշավոր լինենք, որովհետև մեր մեջքի հետևում դարավոր պատմություն ունենք թողած»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպմանը, Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ հանդիպման ժամանակ վարչապետին հարց է ուղղել՝ կապված ՄՈԲ-ի կազմակերպչական աշխատանքի հետ, ներկայացրել է խնդիրը և վարչապետից պատասխանը ստանալուց հետո դուրս է եկել։

Ինչ վերաբերում է Շիրակի մարզում բնակիչների կողմից ճանապարհները փակելուն՝ կապված գերիների հետ, պատգամավորն ասաց, որ գուցե բոլորի սպասումն այն է, որ պատերազմից հետո պետք է բացարձակ խաղաղություն լինի, բայց ինչպես 1994 թվականից հետո խաղաղություն չհաստատվեց, այնպես էլ այսօր չի կարող հաստատվել։

«Ճի՞շտ է արդյոք շիրակցիների կողմից փողոցները փակելը, կարծում եմ՝ այդ մարդիկ իրենց համար այս պահին հնարավոր լուծումներ են գտել, ինչո՞ւ չէ, նաև իրենց ձայնն ու իրավունքները բարձրաձայնելու համար։ Ես չպետք է գնահատեմ՝ ճի՞շտ են արել, թե՞ սխալ։ Այնպես որ, եթե չեն ուզում, որ փողոցը փակվի, պետք է րոպե շուտ գործեն, ես դրա համար գործում եմ։ Խնդիրն այստեղ ոչ թե փողոցը փակելու մասին է, այլ այն մտահոգությունների, որոնք ամբողջ գիշեր փոխանցել են ինձ այն իրավիճակը, որտեղ նմանեցրել են իրենց երեխաներին, պատկերացնում եմ իրենց։ Տեսել են տեսանյութը և հաստատել՝ այնտեղ իրենց երեխաներն են»,- նշեց նա։

Նա նաև հավելեց, որ պետական ինստիտուտներն աշխատում են, բայց այդ աշխատանքի ձևը, որակն ու ծավալն իրեն չի բավարարում։

 

 

 

 

 

 

Տանը նստած բոլորը դեմ են Նիկոլին, ամոթ է նրան, ով դեմ չէ. Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը

:

Նա նաև նշեց, որ դրական է գնահատում համաժողովրդական շարժման ընթացքը և կարծում է, որ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր կմիանան շարժմանը:

 

 

 

Յուրաքանչյուր պաշտոնյա չպետք է խոսի այն բանի մասին, ինչի իրավասությունը չունի: Պետք է հասկանանք, որ դելիմիտացիան և դեմարկացիան երկար գործընթաց է: Ես իրավասու չեմ այդ գործընթացի մասին մեկնաբանություն տալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Ն. Փաշինյանի խոսքերը սահմանազատման մասին: «Կոռեկտ չեմ համարում մեկնաբանել վարչապետի խոսքերը: Միայն կարող եմ նշել, որ ԱԺ կողմից 2010թ. ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը անցել է երեք ընթերցում: Պետական սահմանի մասին օրենքը ավելի ուշ է ընդունվել, և ունենք հստակ սահմանազատումներ, խնդիրը այլ է. եթե վարչատարածքային բաժանման հենքով որոշակի իրողություններ ընդունում ենք, ապա սա վիճելի է դարձնում, բայց ես հակված եմ նման թեմաների մասին լինել զուսպ և լուռ, որպեսզի գլոբալ գործընթացները չխոչընդոտենք: Բայց կա 2010թ. օրենք, որի վրա հղում կարող ենք անել»:

 

 

 

 

 

Երևանի ավագանին չի արտացոլում այն քվեն, որը տրվել է իրեն, և իրեն պահում է այնպես, կարծես որևէ առնչություն չունի այս իարավիճակի հետ և որևէ տեսակետ չի ուզում արտահայտել այս մասով: Այս մասին, այսօր դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու նիստում նշեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Այս ընթացքում շատ է քննարկվել, թե արդյոք այս իշխանությունները դավաճանական էին: Այսպիսի խայտառակ պարտության համար ստացել են գումար թե ոչ: Դա ապագայում քննության հարց է:

Բոլոր նրանք, որոնք առ այսօր չեն հայտնել դիրքրորոշում, թե ինչ աղետ բերեց այս իշխանությունը մեր պետության գլխին, նրանք դավաճանել են հայ ժողովրդի տված քվեն, դավաճնել են սպասումները, որովհետև իրենց անձանական ամբիցիաները չէին կարող դնել մի կողմ, գնալ արժանապատիվ հաշտության և ժողովրդին ու պետությունը տարան կատարյալ ձախողման: Եթե դուք այդ գնահատականը չեք տալիս, դուք կիսում ենք այս ամենի պատասխանատվությունը»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ գնահատական տալու ժամանակն անցել է և «Իմ քայլի» իշխանությունը պետք է հեռանա:

Նրա խոսքով, երբ Ալիևը վիրավում է մեր երկրի ղեկավարին, դրանով նա վիրավում է ոչ թե անձին, այլ Հայաստանի ղեկավարին, հետևաբար մենք այդպիսի ղեկավար չպետք է ունենանք:

Խաժակյանը նաև քննադատեց քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա հրաժարվել է քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալ: