Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից
Քաղաքականություն
21.12.2020 | 17:54Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Դավիթ Մանուկյանն ազատվել է պաշտոնից: #ոխվարչապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Դավիթ Մանուկյանին 2020 թվականի դեկտեմբերի 30-ից ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։