Փարիզի քաղաքապետը տուգանվել է կանանց ղեկավար պաշտոնների նշանակելու համար

Լուրեր

04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Բոլորը

Փարիզի քաղաքապետը պետք է 90 հազար եվրո տուգանք վճարի այն բանի համար, որ 2018 թ ղեկավար պաշտոններին երկու անգամ ավելի կանանց է նշանակել, քան տղամարդկանց։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի քաղաքապետ Անն Իդալգոն։

Նա պարզաբանել է, որ քաղաքի ադմինիստրացիայում 11 կին և միայն 5 տղամարդ է ստացել  ղեկավար պաշտոն, այսինքն՝ այստեղ կանայք կազմում են 69 տոկոս։

«Քաղաքի աշխատակազմում անսպասելիորեն չափից շատ կանայք են հայտնվել»,- հայտնել է Իդալգոն՝ ելույթ ունենալով քաղաքային խորհրդի նիստին։ Վերջինիս ելույթը հրապարակվել է նրա Twitter-ի էջում։

Քաղաքապետը հայտնում է, որ իր օգնականների, ղեկավարների ու աշխատակազմի մյուս կանանց հետ 90 հազար եվրոյի տուգանքի կտրոնը կտանեն Պետական ծառայության նախարարություն։

«Ակնհայտ է, այս տուգանքը ամբսուրդային է։ Բացի այդ, այն անարդար է, խելամիտ չէ ու վտանգավոր է։ Այո, մենք պետք է վճռականորեն և արդյունավետորեն նպաստենք կանանց առաջխաղացմանը, քանի որ Ֆրանսիայում այս ոլորտում բացը դեռ շատ մեծ է»,- ընդգծել է Իդալգոն։

Ինչպես պարզաբանել է Monde թերթը, խոսքը գնում է  պետերի ու նրանց օգնականների պաշտոններին նոր նշանակումների մասին։ Ընդ որում քաղաքապետարանը խախտել է Ֆրանսիայի իշխանությունների 2013 թվականի որոշումը, համաձայն որի՝ մեկ սեռի ներկայացուցիչները չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոնների 60 տոկոսից ավելին։

Տաթև Ֆռանգյան