Բանակցություններ են գնում նախկին դիրքեր վերադառնալու շուրջ․ Ստեփանակերտում հավաքված քաղաքացիների հետ հանդիպել է ռուս խաղաղապահ զորակազմի փոխհրամանատարը. Հայկ Խանումյան

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ստեփանակերտում ռուս խաղաղապահների բազայի մոտ տեղի ունեցած հավաքն ավարտվել է։ Քաղաքացիների հետ հանդիպել է Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենտանտ Ռուստամ Մուրադովի տեղակալը։ Այս մասին Factor.am-ի տեղեկացրեց Արցախի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը, որը քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել ռոուսական ռազմաբազայի մոտ՝ պարզելու, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Հարցին՝ հնարավոր եղա՞վ որևէ բան պարզել, Խանումյանը պատասխանեց․ «Հանդիպել ենք հրամանատարի տեղակալի հետ, բացատրություններ են տվել։ Իրավիճակն այս պահին կայնունացել է, բանակցություններ են գնում նախկին դիրքեր վերադառնալու շուրջ։ Սրվել է իրավիճակը, համաձայնագրի կնքումից ի վեր ամենալուրջ խախտումն է եղել, հիմա փորձում են իրավիճակը լուծել։ Այնտեղ խաղաղապահներ չեն եղել, մեր զորքն է եղել, և դրանից էլ հենց օգտվել են, հրետանային կրակի աջակցությամբ հարձակում են գործել ու առաջացել»,- նշեց Խանումյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը գրավել է Արցախի Հին թաղերը, Դիզափայտը և առաջացել դեպի Խծաբերդ։ «Ըստ համաձայնագրի՝ զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ այդ ժամանակ եղել են, այսինքն՝ ներառում էին Հին թաղերը, Դիզափայտը, Խծաբերդը։ Իրենք հիմա գրավել են Հին թաղերը, Դիզափայտը, առաջացել դեպի Խծաբերդ, Խծաբերդի մեջ մտել են, բայց դիրքերը մեր ձեռքում են»,- մանրամասնեց Խանումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այժմ քաղաքացիների հավաքը վերջացել է, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը առավոտյան 11։00-ին կրկին հանդիպել հրամանատարի տեղակալի հետ՝ իրավիճակը  հասկանալու համար։

Անժելա Պողոսյան