Արցախում 250 շենք վերականգնման ենթակա չէ․ երբ կլուծվի բնակֆոնդի խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հադրութցի Անժելա Թունյանը վերադառնում է Արցախ, բայց չգիտի՝ որտեղ է բնակվելու։ Այս տեսանյութը նկարահանվել է նոյեմբերի 18-ին, երբ 5 օրվա ընթացքում արդեն Արցախ էր տեղափոխվել ավելի քան 3․500 բնակիչ։ Անժելայի նման այսօր էլ հարյուրավոր արցախցիներ գնալու ցանկություն ունեն, բայց բնակության տեղ՝ ոչ։ Արցախի կառավարությունը հորդորել է՝ վերադառնան միայն նրանք, ովքեր տուն ունեն և այն ավերակ չէ։ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նշում է՝ Մարտունին ու Ստեփանակերտն ամենաշատը տուժած քաղաքներն են։

Վնասի չափը դեռևս հստակ չէ, գույքագրումն ընթացքի մեջ է։ Նախատեսում են այն ավարտել մինչև տարեվերջ։ Սրան զուգահեռ՝ նաև վերականգնման աշխատանքներ են ընթանում։

Կեցության հարցերը լուծվում են նաև դատարկ տների հաշվին։ Արամ Սարգսյանի խոսքով՝ սեփականատերերը դեմ չեն։

Արամ Սարգսյանի խոսքով՝ կեցության հարցն առաջնայիններից է հատկապես այն բնակիչների համար, որոնք կորցրել են ոչ միայն տունը, այլև բնակավայրը։ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանը նշում է՝ մինչ Արցախ հասնելն են փորձում այդ հարցերին լուծում տալ։

Վիրաբյանը թվեր է ներկայացնում՝ մինչ այս պահը, պաշտոնական հաշվառման համաձայն, Հայաստան էր տեղափոխվել 88․000-ից ավելի արցախցի։ Առայժմ վերադարձել է կեսից պակասը՝ մոտ 32․000-ը։

Ի դեպ կացարանների հարցերով ոչ միայն շտաբ են դիմում, այլև Հայաստանում Արցախի ներկայացուցչություն՝ իրենց բնակավայրերը կորցրած շուշեցիներ, հադրութցիներ, հարակից գյուղերի բնակիչներ։ Նրանից մեկին օրեր առաջ հանդիպեցինք․ Ստելլա Միրզոյանը  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու մոմավաճառն է եղել, ասում է՝ չի եկել որևէ բան պահանջելու, ուղղակի ուզում է իմանալ՝ հետո ինչ են անելու։

Առայժմ հայտնի չէ, թե երբ ամբողջությամբ կլուծվի Արցախում բնակֆոնդի հարցը՝ ժամկետներն անորոշ են։ Քաղաքաշինության նախարարի խոսքով՝ հուսով են՝ 2-2․5 տարում։

Մինչ այդ՝ շուշեցիները, հադրութցիներն ու բնակավայր կորցրած մյուս արցախցիները ստիպված են մի տեղ տեղավորվել ու սպասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան