Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք, ապաքինվել է 2 129 պացիենտ,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 11-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 894 թեստ, այստեղից 11 089-ը՝ հակագենի արագ թեստով և 7 805-ը՝ PCR: Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 146 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 183 099 դեպք: Ապաքինվել է ևս 2 129 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 150 461: Ցավոք, վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է ևս 37 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 1 694: Այսօր արձանագրված վարակման 4 146 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 708 դեպք, Աջարիայում՝ 313, Իմերեթիում 636, Քվեմո Քարթլիում՝ 281, Շիդա Քարթլիում՝ 268, Գուրիայում՝ 82, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 397, Կախեթիում՝ 252, Մցխեթա-Մթիանեթիում՝ 116, Սամցխե-Ջավախեթիում՝ 69, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 24: Այս փուլում երկրում կա 30 918 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 881 մարդ, այդ թվում՝ 2 966-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 962-ը՝ Աջարիայում, 1 358-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 1 138 ծանր հիվանդ, այդ թվում՝ 533-ը Թբիլիսիում, 154-ը՝ Աջարիայում, 241-ը՝ Իմերեթիում: Այստեղից 436-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 53-ը՝ Աջարիայում, 62-ը՝ Իմերեթիում: 3 400 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 155-ը՝ Թբիլիսիում, 1 571-ը՝ Աջարիայում, 360-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 20 637 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 1 017 մարդ, այդ թվում 276-ը՝ Թբիլիսիում, 151-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 182 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 664 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 20 134 մարդ, Աջարիայում՝ 10 723, Իմերեթիում՝ 5 678»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: