Ալիևը դարձյալ հայտարարել է Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին

Լուրեր

02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին սպառալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և հայտարարել տարածքային նկրտումների մասին։ Ալիևը հայտարարել է, թե, իբր, հայերի՝ «ադրբեջանական հողերի օկուպացիոն քաղաքականությունը» 1980-ականներից է սկսվել։

«100․000 ադրբեջանցիներ, որոնք ապրել են Հայաստանի տարածքում, վտարվել են իրենց նախնիների հողերից։ Զանգեզուրը, Երևանն ու Սևանը մեր պատմական հողերն են։ Մեր ժողովուրդը այնտեղ ապրել է դարերով»,- հայտարարել է Ալիևը։

Նրանից հետ չի մնացել նաև Թուրքիայի նախագահը, որը նույնպես մասնակցել է շքերթին։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ու իր ժողովուրդը շարունակելու են հետագայում էլ աջակցել եղբայրական Ադրբեջանին՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը հնչեցնելով։

Նա հայտարարել է, որ «Ադրբեջանի պատմական հողերի ազատագրումը» չի նշանակում պայքարի ավարտ և քաղաքական ու ռազմական ոլորտներում ջանքերը շարունակվում են։ Թուրքիայի նախագահն իր խոսքում հիշել է նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային։

Էմմա Չոբանյան