Կստեղծվի հակակոռուպցիոն կոմիտե. 2021-23 թթ.-ին բյուջեից 8 միլիարդ 203 միլիոն դրամ կհատկացվի կառույցին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտե կստեղծվի: Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության և նախաքննության կազմակերպման և իրականացման իրավասու պետական մարմին:

Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ նման կառույց ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:

Նշվում է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի առանձնահատկություններով պայմանավորված՝ հետաքննության և նախաքննության գործառույթները, կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործողությունները իրականացվում են տարբեր մարմինների կողմից, ինչն իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածության: Այսպիսով՝ հակակառուպցիոն կենտրոնի ստեղծման արդյունքում միավորվում են ԱԱԾ-ի, ՔԿ-ի և հարկային և մաքսային մարմինների քննչական ստորաբաժանումները:

Հակակոռուպցիոն կոմիտե ունենալու համար 2021-23 թվականներին պետական բյուջեից կհատկացվի 8 միլիարդ 203 մլն 983 հազար դրամ: Այսպիսով՝ այս գումարից աշխատավարձի, կոմունալի և գրասենյակային ծախսերը կկազմեն 5 մլրդ 163 մլն 483 հազար 900 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ): Շենքային պայմանների ծախսերը՝ 2 մլրդ 563 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության համար կհատկացվի 285 մլն 500 հազար դրամ, իսկ տրանսպորտային հագեցվածության համար՝ 192 մլն դրամ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը կատարելու համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվելու է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից։ Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավում են երեք միջազգային փորձագետ: Նախագահին նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով: Նրա աշխատավարձն առանց հարկման կկազմի 957 հազար դրամ:

Նարեկ Կիրակոսյան