ԲՀԿ-ն մոլորեցրե՞ց ընտրողին. ԲՀԿ 3 պատգամավորները փոխվեցին

Լուրեր

24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
24.11.2026 | 14:04
Ինչու է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան. ՆԳ նախարարի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը չի բացառում, որ դաշինքի՝ ինքնաբացարկ հայտնած պատգամավորների մանդատները կվերցնեն Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը և Հակոբ Նազարյանը:

«Այս մասով մեզ համար ամեն ինչ հստակ է, բայց սպասենք ԿԸՀ որոշմանը: Երբ նրանց անունները հայտարարվեն, այդ ժամանակ էլ նրանց կշնորհավորենք»,- ասաց նա:

Ըստ հերթականության՝ Հարություն Ղարագյոզյանին ռեյտինգային ցուցակում հաջորդում է Կարեն Առաքելյանը, իսկ Խաչիկ Մանուկյանին՝ Լյովա Խաչատրյանը, որոնք ևս ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:

Factor.am-ի հարցին, թե չի ստացվում, որ ԲՀԿ-ն մոլորեցրեց ընտրողներին՝ քանի որ ԲՀԿ-ից այլ թեկնածուներ իրականում շատ ձայներ հավաքեցին ու ընտրվեցին, սակայն ստիպողական հրաժարականների արդյունքում այլ պատգամավորներ «նշանակվեցին», Ծառուկյանի մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե պատգամավոր են դառնում կրկին շատ ձայներ հավաքած թեկնածուներ:

«Այդ մարդիկ ևս վստահության քվե ունեն, ձայներ ունեն, և ռեյտինգային ընտրակարգը հենց դա էլ ենթադրում է: Կան քաղաքական պայմանավորվածություններ, իսկ դա գործընթաց է,- նշեց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Մարինե Խառատյան