Թուրքիայի ժողովրդագրական խաղերը գալիս են Կովկաս․ The National Interest

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

The National Interest-ն անդրադարձել է Սիրիայում փախստականների ճգնաժամին, որը մարդկային ողբերգություն է դարձել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի համար։

Հոդվածագիր Մայքլ Ռուբինը գրում է, որ Թուրքիան հյուրընկալել է սիրիացի փախստականների մեծ մասին։ Սակայն այնտեղ, որտեղ մյուսները ողբերգություն են տեսնում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն է տեսնում։ Ըստ հեղինակի՝ նա ոչ միայն զինել է եվրոպական ափերին մոտ գտնվող փախստականներին՝ Եվրոպային շանտաժի ենթարկելու ու ավելի մեծ դիվանագիտական զիջումների հասնելու համար, այլև օգտագործում է սուննի փախստականներին ժողովրդագրական պատերազմում այն թուրքական փոքրամասնությունների դեմ, որոնց թիվն Էրդողանն ուզում է նոսրացնել։

Լրատվամիջոցը գրում է, որ համաձայն թուրք խորհրդարանականների ու նահանգային պաշտոնյաների՝ Էրդողանի իշխանությունն առաջարկում է սուննի սիրիացի արաբներին հնարավորություն՝ խուսափել փախստականների ճամբարներից ու ստանալ Թուրքիայի քաղաքացիության արտոնություններ, քանի դեռ նրանք բնակվում են Հաթայի ալևիների տարածքում կամ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդական քաղաքներում ու գյուղերում։ Երկու դեպքում էլ Էրդողանի նպատակները պարզ են՝ օգտագործել սուննի իսլամիստներին՝ փոքրամասնությունների բնակչության թիվը նոսրացնելու կամ իր օգտին հավասարակշռելու համար։
Հոդվածագիրը նշում է, որ հիմա էլ Էրդողան ու նրա դաշնակից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում են այս մարտավարությունը կիրառել Լեռնային Ղարաբաղում։

«Բանտարկյալների հարցաքննությունները ցույց են տալիս, որ Թուրքիան նպաստել է 7700-ից ավելի սիրիացի իսլամիստների Ադրբեջան տեղափոխմանը՝ սեպտեմբերի 27-ի մարտական գործողությունների մեկնարկից ամիսներ առաջ։ Ադրբեջանից մի քանի լրագրողներ իրարից անկախ հաստատել են այնտեղ սիրիացի վարձկանների ներկայությունը»,- ասվում է հոդվածում։

Լրատվամիջոցը գրում է, որ հրադադարից հետո սիրիացի վարձկանները, որոնք մարտերում ողջ են մնացել, Ադրբեջանում են։ Եվ չնայած Ալիևի հռետորաբանությանը, որ Ղարաբաղն Ադրբեջանի սիրտն է, ոչ բոլոր ադրբեջանցիներն են ուզում այնտեղ ապրել։ Ադրբեջանը նավթային հարուստ երկիր է, ենթակառուցվածնքերի ու աշխատանքի մեծ մասն էլ Բաքվում է։

«Ղարաբաղում, ովքեր վերադառնում են ռազմաճակատից, ենթադրում են, որ սիրիացի վարձկաններն իրենց ընտանիքներին ուղարկում են Ադրբեջան ու ձգտում հաստատվել Ղարաբաղի հարավային տարածքներում, որոնք հանձնվել են Ադրբեջանին։ Մինչ Էրդողանն ու Ալիևը կարող են տոնել տարածաշրջանից քրիստոնյաների հեռացումը, նրանց վարձկաններով փոխարինումը Հարավային Կովկասի համար կլինի դանդաղ ներգործության ռումբ»,- գրում է The National Interest-ը՝ նշելով, որ այն ոչ միայն լարվածություն կառաջացնի շիա Ադրբեջանում, այլև եթե փորձեն կապ հաստատել ջիհադիստների հետ Հյուսիսային Կովկասում, այն կարող է ապակայնունացնել տարածաշրջանն ու ավելի մեծացնել ռուսական միջամտությունը։

Ըստ հոդվածագրի՝ Թուրքիան պատերազմի ժամանակը շատ լավ պլանավորել էր։ Էրդողանը հասկանում էր, որ Վաշինգթոնը զբաղված է ընտրություններով ու COVID-19-ի ճգնաժամով, սակայն հիմա պատճառներ չկան պասիվության։

«Միսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պիտի պահանջեն, որ Ադրբեջանը բոլոր վարձկաններին ձերբակալի։ Ինչպես «Իսլամական պետության» վետերաններն ու նրանց ընտանիքի անդամներն են կալանավորված Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հոլում, այնպես էլ ԼՂ-ի պատերազմին մասնակցած վարձկանները պիտի կալանավորվեն՝ որպես անօրինական կոմբատանտներ»,- գրում է Ռուբինը՝ հավելելով, որ ոչինչ չանելը նշանակում է յուղ լցնել տարածաշրջանային անկայունության կրակի վրա, նաև երաշխավորել հետագա կրոնական բռնություններն ու ժողովրդագրական խաղերը, քանի որ Էրդողանն ու Ալիևը հիմա էլ այն եզրահանգմանն են գալիս, որ կարող են խուսափել սպանության համար պատժից։

Էմմա Չոբանյան