Փաշինյանի որոշմամբ փոխնախարարներ են ազատվել աշխատանքից
Քաղաքականություն
25.11.2020 | 10:55ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Իսկ վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆիկ Գրիգորյանն է ազատվել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: